Ովքե՞ր են Հայաստանի բարեկամները։ Այս օրերին հարցը դրվում է ամենայն սրությամբ։ «Մենք բարեկամներ չունենք» արտահայտությունը չափազանց խրոխտ է հնչում, բայց եթե որեւէ մարդ կամ պետություն իսկապես բարեկամ չունի, նա խնդիրը պետք է իր մեջ փնտրի։ Իրականում բարեկամներ պետք է փնտրել, եւ պարտադիր չէ, որ դա լինի միայն ամենաբարձր պետական մակարդակով։ Այո, ապացուցվեց, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցը չէ, որովհետեւ հնարավոր չէ լինել միաժամանակ երկու երկրների դաշնակից, եթե այդ երկրները իրար հետ փաստացի պատերազմում են: Բայց դա չի նշանակում, որ մենք չպիտի Ռուսաստանում բարեկամներ փնտրենք:
Բերեմ մի օրինակ: 1990-ականներին Ռուսաստանի Պետդումայում մեծամասնություն էին կազմում կոմունիստները, Պետդումայի նախագահը կոմունիստ Գենադի Սելեզնյովն էր, ՌԴ Կոմկուսը չափազանց ազդեցիկ քաղաքական ուժ էր։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում Կոմկուսը, թեեւ ոչ այնքան ազդեցիկ, բայց կարեւոր ընդդիմադիր կուսակցություն էր, որը ղեկավարում էր շատ պարկեշտ եւ հայրենասեր մի անձնավորություն՝ Սերգեյ Բադալյանը։ Նա ուներ բազմաթիվ քաղաքական եւ գաղափարախոսական տարաձայնություններ ազատական բարեփոխումներ հռչակած իշխանության հետ, բայց անհրաժեշտության դեպքում, օգտագործելով իր կուսակցական կապերը, անում էր այն, ինչ պետք էր մեր պետությանը:
Ռուսաստանն, իհարկե, ժողովրդավարական երկիր չէ՝ այստեղ դասական իմաստով լոբբիզմը չի գործում: Բայց տարբեր մակարդակներով մենք պիտի փորձենք նորմալ, գործընկերային հարաբերություններ հաստատել այդ երկրի ազդեցիկ շրջանակների հետ: Մնացած պետությունների ու ազգերի նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի նույնը: Մենք, կարծես թե, աչքաթող ենք անում մեր հարեւաններին, որոնց հետ կարող ենք շատ լավ հարաբերություններ ունենալ՝ խոսքը Վրաստանի եւ Իրանի մասին է: Փոխարենը նեղվում ենք նույնիսկ այն դեպքերում, երբ նեղվելու որեւէ առիթ չկա: Օրինակ՝ երբ Վրաստանի պաշտպանության նախարարն ասում է, որ մեր երկու երկրների համագործակցությունը ռազմավարական չէ, դրա մեջ որեւէ վիրավորական բան չկա. կարեւոր է, որ այդ համագործակցությունը լինի եւ զարգանա:
Ես վստահ եմ, որ մեր պոտենցիալ բարեկամների զգալի մասը Եվրոպայում է: Բայց դրա համար պետք է հստակ հայտարարել որոշակի արժեհամակարգի մասին: Ժամանակակից Իսրայելի հիմնադիրներից մեկը՝ Շիմոն Պերեսը, դեռեւս 1960 թվականին գրում էր. «Մերձավոր Արեւելք» տերմինը հնարել են Արեւմուտքում: Մենք աշխարհագրորեն ավելի մոտ չենք Սաուդյան Արաբիային կամ Իրաքին, քան Իտալիային կամ Հունաստանին: Մենք պետք է պոկենք Իսրայելը մերձավորարեւելյան համատեքստից եւ այն տեղավորենք նրա համար բնական եվրոպական համատեքստի մեջ»:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
== Պետք է փնտրել բարեկամներին ==
Ներեցեք, բայց փնտրենք, որ ի՞նչ անենք, որ մեզանից ավելի հիասթափվե՞ն…
Հիմա պատկերացնենք մեծ բակի հարևանության մեջ մի մարդ, որը՝ խաղամոլ է, թմրամոլ, շահամոլ, քցող, բանսարկու, ընդհանուր առմամբ՝ տգետ ու վախկոտ, երկերեսանի, մի խոսքով՝ քոսոտի մեկը:
Օրերից մի օր, այդ մարդը, զգալով որ, մեղմ ասած՝ բարեկամներ չունի, որոշում է մի քանի հատ դրանցից ձեռք բերել:
Ըստ ձեզ՝ նա ի՞նչ պիտի անի:
Ճիշտ է. պետք է նախ ինքը փոխվի: Դադարի լինել խաղամոլ թմրամոլ, շահամոլ, քցող, բանսարկու, ընդհանուր առմամբ՝ տգետ ու վախկոտ, երկերեսանի, մի խոսքով՝ քոսոտի մեկը:
Ա՛յ դրանից որոշ ժամանակ անց հարևանության մեշ շշուկներ կտարածվեն, թե բա գիտե՞ք, էն էրեկվա քոսոտ Փանոս Նազարյանը կարգին մարդ ա դառել, այ քեզ բա՜ն…
Թե չէ՝ եթե անգամ կոնսերվատորիական ձայնով էլ շարունակ երգենք.
Կապիկլենդս Դիսնեյլենդիդ վնաս չէ՜,
միևնույնն է, այն որևէ տպավորություն չի կարող գործել Ուոլթ Դիսնեյի ազգակիցների վրա…
Խորհուրդ. ոչ թե պետք է շարունակ գաղջ ցրել, այլ այդ՝ հասարակության համար թունավոր արտադրամասը փակել:
Այսօրվա իրավիճակը.
1. Ռազմական «դաշնակից»՝ Ռուսաստանը եւ «Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպության» (ՀԱՊԿ) անդամները:
2. Քաղաքական «դաշնակից»՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» (ՀՀ անդամներ՝ ՀՀԿ (իշխող կուսակցություն), ՕԵԿ (կցորդ), «Ժառանգություն» (ընդդիմություն):
3. Կրոնական դաշնակիցը բացակայում է:
4. Տնտեսական դաշնակիցը բացակայում է:
5. եւ այլն…
Հայաստանի դաշնակիցը, առաջին հերթին, պետք է լինի հայը:
«Այո, ապացուցվեց, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցը չէ, որովհետեւ հնարավոր չէ լինել միաժամանակ երկու երկրների դաշնակից, եթե այդ երկրները իրար հետ փաստացի պատերազմում են: »
…………………………………………………………….
Իսկապէս կը զարմանամ որ այսպիսի հմուտ, բանիմաց եւ խելացի գրիչէ մը՝ այսպիսի խօսքեր կարող են հոսիլ…
Ռուսաստանը, որպէս Մինսկի Խումբի հիմնական անդամ եւ համավարիչ, երեւութապէս եւ պաշտօնապէս՝ չէ – եւ չի կրնար – բացայայտօրէն կողմ բռնել, Արցախի վերաբերող հայ-թրքական հակամարտութեան մէջ:
Հետեւաբար, անում է ինչ որ անում է,
անյայտ ուղիներով:
Եւ եթէ չանի այն ինչ որ անում է, այդպէս, ընդհատակեայ կերպով,
մենք վերջացած ենք:
Եթէ այդպէս չընէ,
եւ բացայայտօրէն մեր կողմէ բռնէ,
պէտք է որ դուրս գայ Մինսկի Խումբից,
եւ մենք այդտեղ կորսնցնելու ենք մեր միակ իսկական բարեկամը:
Ապրիլեան յարձակումի հիմնական դիտաւորութիւններից մին՝
մեզ դէմ հանել էր Ռուսաստանին:
Հետեւաբար, հողային սահմանափակ կորուստներից շատ աւելի ծանր եւ մտահոգիչ է մեր վնասը – եւ մեծ ու ցայտուն է թշնամիի յաղթանակը – ՝ սոյն դիտաւորութեան առնչութեամբ:
Հայաստանում խելք ունեցող «կարծիքներու ղեկավարները» (որոնց մաս է կազմում ապահովաբար այս թերթի իմաստուն Խմբագիրը), պէտք է որ պատերազմի այս ճակատը պահեն, վերեւ պարզված կացութիւնը բացատրելով հանրութեան: Նոյնիսկ եթէ այդպէսով «վատ մարդու» տեղ պիտի անցնին, որոշ հատվածների կողմէ:
Ռուսաստանից զատ, ոչ մէկը չի կարող օգնել մեզի:
Մենք առանց օգնութեան, այժմ,
ի վիճակի չենք լուծելու մեր արտաքին էական խնդիրները:
Իսկ Ռուսաստանն ալ կարիքը ունի Հայաստանին, որպէս ծայրագոյն եւ ամենավստահելի պատնէշ՝ իր դէմ բոլորվող Արեւմուտքի յարձակման: Ջանանք մի քիչ օգտվիլ այս իրողութիւնից:
Ադրբեջանը Ռուսաստանի համար, Ռուսաստանի ազդեցութեան տակ գտնվող տարածքաշրջանին մէջ, ներքին թշնամի է: Որպէս Արեւմուտի խամաճիկ, որպէս ամէն դէպքում անկայուն եւ անվստահելի տարր, եւ նաեւ որպէս մահմետական երկիր, Ադրբեջանը երբեք չի դառնար Ռուսաստանի բարեկամը, եւ Ռուսաստանը պատրանքներ չունի այդ ուղղութեամբ:
Այս ամէնը Պատմութեան կրկնութիւնն է:
Այս անգամ գոնէ, չիյնանք նոյն մահացու ծուղակը:
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
https://www.horizonweekly.ca/news/details/86461
Ռուսաստանը, որպէս Մինսկի Խումբի հիմնական անդամ, չպիտի հակամարտող կողմերին հավասարապես կամ ոչ հավասարապես զենք վաճառի
… այո, այդպէս է (սկզբունքային կերպով՝ շատ ճիշդ) դիրքորոշումը, Ֆրանսայի եւ ԱՄՆ-ի
սակայն, թէ որ Ռուսաստանն ալ այդպէս անի,
ո՞ւրտեղից ենք մենք զէնք ստանալու …
ահա ճի՛շդ այս պատճառով է որ Ռուսաստանը զէնք է ծախում Ադրբեջանին
որպէսզի կարենայ նաեւ զէնք «ծախել» մեզի
կը մնայ յետով նայիլ թէ ինչ տեսակ զէնք ծախում է որուն, ինչ գինի, եւայլն.
նաեւ, իր ծախած զէնքերու հիման վրայ աւելի հեշտօրէն կարող է, ընդյատակեայ կերպով, օգնել մէկին կամ միւսին
եւ պարզ է թէ որո՞ւն է օգնում այդպէս
Ապրիլեան յարձակման ձախողութեան մէջ մեծ դեր ունի Ռուսաստանը
(ի դէպ, ԱՄՆ-ի վերոյիշեալ կեցվածքը նոյնպէս թատրոն է, քանզի Իզրայելը անոր կողմէ հայթայթում է զէնքերը Ադրբեջանին )
Յ.Գ. Հայաստանի ամենախոնարհ բնակիչն ալ սարսափելիօրէն խելացի է: Աշխարհի ամենախելացի մարդոց հանդիպել եմ Հայաստանում:
Սակայն՝
ա. իսկապէս լաւ չէք ճանչնար Արեւմուտքը
բ. Ռուսաստանի նկատմամբ ձեր զգացումները տակաւին կը կրեն Սովետի – այժմ ժամանակավրէպ – փորձառութիւնը.
մինչ, ոչ միայն Ստալինը ռուս չէր,
այլ նոյնիսկ անկէ ետք, Սովետը լիովին, զուտ Ռուսաստան չէր…
իսկ եթէ, երաւացիօրէն, պիտի ակնարկէք թէ ես ել բաւարար չափով ծանօթ չեմ Ռուսաստանին, խնդրեմ նկատի ունենաք որ երեւի մի քիչ աւելի երկար եւ բովանդակալից ժամանակ անցուցած եմ Կովկասում, քան թէ Հայաստանի հակառուս, միջին բնակիչը՝ Արեւմուտքում.
փողոցում պարբերաբար Ռուսաստանի դէմ ցոյց կատարողներից քանի՞ հատը երբեւիցէ մի ժամ անգամ ոտք են դրել իսկական Եւրոպայում (ոչ թէ Սովետի նախկին արբանեակներում) կամ Հիւսիսային Ամերիկայում…
`երբ Վրաստանի պաշտպանության նախարարն ասում է, որ մեր երկու երկրների համագործակցությունը ռազմավարական չէ`
Էշությունը հենց դրա մեջ է, եթե աշխարհագրական հարեւանների միջեւ ռազմավարական համագործակցություն չկա, դրանք էլ ի՞նչ իրավունք ունեն հարեւան կոչվելու: Իսկ թշնամությունն ընդհանրապես հարեւանների միջեւ բացառվում է, այսինքն՝ իսկական բնական աշխարհագրական հարեւաններ չեն՝ այսինքն՝ գոնե մեկը քոչվոր ա:
Մենք պետք է հնարենք պետական կազմավորման իրավունքների պաշտպանության օրենք, սկսած քաղաքացուց, գյուղից, քաղաքից, վերջացրած հանրապետությունով՝ բոլորն էլ պետք է ենթարկվեն միեւնույն օրենքին: Մարդու իրավունքներն արդյունավետ կարող են պաշտպանվել, եթե պաշտպանվեն քաղաքացու, գյուղի, քաղաքի ու մնացածի իրավունքները: Քանի դեռ գյուղի բնակիչը իր գյուղի տերը չի, իսկ քաղաքի բնակիչը՝ իր քաղաքի, ոչ մարդու իրավունք ոչ էլ ոչ մի ժողովրդավարություն հնարավոր չի բնության մեջ: Երբ մեր մեջ սկսի գործել նման օրենք, հնարավոր է այն տարածել նաեւ հարեւանների ու մնացածների մեջ:
Նվազագոյնը՝ շնորհիւ Ռուսաստանի,
Ադրբեջանը չի համարձակվում մեր վրայ յարձակիլ օդանաւներով:
Փոքր բա՞ն է սա…