Լրահոս
Օրվա լրահոսը

Աստանայում հնարավոր է լինի Սարգսյան-Պուտին հանդիպում

Մայիս 20,2016 08:55

Ինչպես արդեն հայտնի է, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների հերթական հանդիպումը նախատեսված է մայիսի 31-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Նրանք քննարկելու են «2016-2017 թվականներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշերի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագիծը, որն արժանացել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամների հավանությանը` մայիսի 16-ին, Մոսկվայում կայացած նիստում:

Չի բացառվում, որ այդ հանդիպման ժամանակ առանձին հանդիպում լինի ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ: Այդ մասին հայաստանցի լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ-ի բաժնի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին:

Հայաստանցի մի քանի լրագրողներ այս օրերին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում են գտնվում ԶԼՄ-ների համագործակցության «Նոր հայացք» ծրագրի շրջանակներում:

Ալեքսեյ Պավլովսկին, բարձր եւ փոխշահավետ է գնահատում հայ-ռուսական համագործակցությունը՝ նկատելով, որ անցած տարի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 1, 2 միլիարդ դոլարի, ՌԴ-ի ներդրումները Հայաստանում 4 միլիարդ դոլարի են հասնում, Հայաստանում գոյություն ունի մոտ 1300 համատեղ ձեռնարկություն: ՀՀ եւ ՌԴ ֆինանսների նախարարությունների միջեւ անցած տարի կնքված համաձայնագրով էլ 14 միլիոն դոլար է տրամադրվել համատեղ տեղեկատվական ծրագրերի իրականացման համար եւ այլն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. andre says:

    Շատ սխալ է, որ պարոն նախագահն գնում է Աստանա, դրանով նա իրեն կհամարի ստորադաս երկրի, ստորադաս նախագահ, ես զարմանում եմ, մի թե պարոն Սարգսյանի երակներով հայկական արյուն չի հոսում, ես շատ կուզենայի, որ Հայստանի նախագահն բարձր պահեր հայ ազգի դեմքն ու պատիվը, և չցածրանա թուրքամետ Նազարբաեվի առջև, դա մեզ բոլորիս պատիվ չի բերի։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031