Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ըստ Շարմազանովի, գոնե թղթի վրա հավասար պայմաններ են տնտեսվարողների համար (Տեսանյութ)

Մայիս 19,2016 23:40

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներից մեկի հարցին՝  ՀՀ վարչապետը դիմելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, ասել է, որ հավասար պայմաններ ստեղծեն բոլոր ներկրողների համար, արդյոք մինչ այժմ հավասար չէին պայմանները, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց.«Գոնե օրենսդրական առումով, հավասար են, պետք է ասել՝ թղթի վա հավասար պայմաններ են: Երեկ էլ պառլամենտում ընդդիմադիր պատգամավորներն ասել են՝ իրավական առումով չկա մենաշնորհ, իսկ իրականում, ես չեմ այն պաշտոնյան, որ մեկնաբանեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ իշխանությունների հայտարարած պայքարի մասին, ընդդիմադիրներն ասում են, որ մենաշնորհային դիրք ունեցողները իշխանության հետ կամ սերտաճած են կամ իշխանության մաս են, ինչպե՞ս են իրենք իրենց դեմ պայքարելու. Այս  հարցին ի պատասխան էլ Շարմազանովն ասաց.«Այս հարցի շուրջ ավելի կոմպետենտ պետական գործիչներ արդեն խոսել են: Կոռուպցիան լուրջ ախտ է, որը հատուկ շատ երկրներին: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք դրա դեմ»:

Ըստ Շարմազանովի,  կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական մեխանիզմներից մեկը  Սահմանադրական փոփոխություններն են, եւ, օրինակ՝ Ազգային Ժողովի լիազորությունների, ընդդիմադիրների լիազորությունների ավելացումը եւ այլն: «Կոռուպցիան եղել է, եւ գնացել է բավարար տեմպերով, թե՝ ոչ, ես չէ, որ պետք է գնահատական հնչեցնեմ: Կա հասարակության գնահատական, փորձագիտական գնահատական, եւ ընտրությունների միջոցով ժողովուրդը կորոշի՝  կա՞  կոռուպցիայի դեմ պայքար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031