Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ ունենանք բարեփոխված ընտրական օրենսգիրք»

Մայիս 19,2016 23:15

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նիստում քննարկել են Ազգային Ժողովի քառօրյա նիստը, Ընտրական նոր օրենսգրքի նախագծին առնչվող խնդիրները:

Շարմազանովի խոսքերով՝ «Եվս մեկ անգամ արձանագրել ենք, որ քաղաքական ուժերը եւ առաջին հերթին քաղաքական մեծամասնությունը պատրաստակամ է անել ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք բարեփոխված Ընտրական օրենսգիրք եւ մենք տեսանք, որ պառլամենտում, իրոք, հիմնականում կա կոնսոլիդացիա եւ 95 ձայնով 2-րդ ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգիրքը, եւ 3-րդ ընթերցման է ներկայացվել եւ արտահերթի ժամանակ, ամսի 25-ին կքվեարկվի: Մենք հույս ունենք, որ այդ կոնսոլիդացիայի պայմաններում  եւ նման ծանրակշիռ ձայներով կընդունվի Ընտրական օրենսգիրքը:

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վիեննա այցի արդյունքները: Շարմազանովի ներկայացմամբ՝ համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որը հիմնականում համահունչ է հայկական կողմի թեզիսներին, առաջարկություններին.«Մենք, ընդհանուր, առմամբ բավարարված ենք: Այնտեղ նշված է ե՛ւ 94 թվականի զինադադարի անժամկետ լինելու վերաբերյալ եւ մոնիտորինգի իրականացման վերաբերյալ,  որի մասին խոսել է հայկական կողմը: Եվ 3-րդը՝ բնականաբար, խաղաղ կարգավորումն եւ ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնում»:

Սերժ Սարգսյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպմանը հնարավո՞ր է Հայաստանի կողմից նոր պահանջներ դրվեն, այս առնչությամբ Շարմազանովն ասաց, որ Սերժ Սարգսյանն այն թեզիսները, որոնք ներկայացրել է, հիմնականում ընդունվել են համանախագահ երկրների ներկայացուցիչների կողմից. «Այս մասին գրավոր հայտարարություն է  եղել: Եվ թե բնագիրը, թե թարգմանությունը կարդաք, որեւէ մեծ տարբերություն չկա: Տրամաբանությունը համահունչ է ՀՀ ղեկավարի մայիսի սկզբին արած հայտարարությանը:  Հիմնականում խնդիրը գնում է  վստահության մեխանիզմների ամրապնդման, խաղաղության ամրապնդման վերաբերյալ: Նոր զինադադար չի կարող լինել, 94-ի զինադադարն անժամկետ է:

Ադրբեջանը պետք է իրականացնի այն պարտավորությունները, որը ստանձնել է 94-ն: Նոր փաստաթուղթ չի քննարկվել, այն, ինչ եղել է նախկինում, Կազանյան փաստաթղթի հիման վրա,  դրա մասին համանախագահները խոսել են Երեւանում: Ֆրանսիայի արտգործնախարարությունը, Պետդեպը եւ պաշտոնական Մոսկվան հստակ խոսել են՝  Արցախի ժողովրդի կամարտահայտությունն է հիմնաքարային հարցերից մեկը,  որեւէ նոր սկզբունք չի ներդրվել, խնդիրը պետք է լուծվի բացառապես 3 սկզբունքների վրա՝ տարածքների ամբողջականացում, ինքնորոշման իրավունքի իրացում եւ խաղաղ կարգավորում: Մեր կարծիքը չի փոխվել այս հարցում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Առա՜ջ, Քյալաստան…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031