Միջերկրական ծովում ընթանում են EgyptAir ավիաընկերության` մայիսի 19-ին կործանված А320 ինքնաթիռի բեկորների որոնողական աշխատանքները: Եգիպտոսի իշխանությունների տեղեկացմամբ` մասնագետները որսացել են ինքնաթիռի «սեւ արկղերից» մեկի ազդանշանը, հայտնում է Vesti.ru-ն:
Որոնողական աշխատանքներին մասնակցում է նաեւ Ֆրանսիայի եւ Հունաստանի օդուժը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռի կործանման հավանական վարկած է ահաբեկչությունը: Ինքնաթիռում 66 մարդ է եղել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ