Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ հասկացան ՀՀ իշխանությունները քառօրյա պատերազմից հետո». Մանվել Սարգսյան

Մայիս 19,2016 22:15

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի համոզմամբ,  քառօրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակն արմատապես փոխվել է:  Ըստ նրա, փոխվել են նաեւ բանակցային գործընթացի շեշտադրումները:

Մանվել Սարգսյանը մտահոգված է, որ այդ արմատական փոփոխություններից իշխանությունները կարծես թե տեղյակ չեն, կամ էլ լավ չեն հասկացել՝ ինչ է փոխվել. «Իսկ պատերազմից խուսափել հնարավոր չէ: Ադրբեջանը որդեգրել էր  մի քաղաքականություն, այն կոչել ռազմական դիվանագիտություն, որ սահմանային միջադեպերով ազդի բանակցությունների վրա:

Դեռ 2014-ից նկատվում էր, որ Ադրբեջանն այդ քաղաքականությունն է վարում  և ազդում է բանակցությունների վրա: Հայկական կողմն էլ պատժիչ գործողությունների քաղաքականություն որդեգրեց՝ սանձահարման զսպող դոկտրին, որն իրականացվեց օգոստոսին, բավական արդյունավետ: Ադրբեջանը փոխանակ հետ կանգներ, անցավ դիվերսիոն գործողությունների, սկսեց կիրառել մեծ տրամաչափի զենքեր: Փաստ էր, որ Ադրբեջանի դոկտրինն իրեն տապալեց, իրեն գցեց մի վիճակի մեջ, որից ելք չկար: Մինսկի խումբն այդ ժամանակ Ադրբեջանին հասցեական կոչ արեց, հորդորեց ստանձնած պարտավորությունները կատարել»:

Ինչից հետո, քաղաքագետի մեկնաբանմամբ, սկսվեց միջազգային խառնակչությունների փուլը եւ  արտահայտվեց ԵԽԽՎ-ում՝ Սարսանգի ջրամբարի մասին բանաձևի ընդունմամբ. «Մենք պետք է հասկանանք՝ Ադրբեջանի պատերազմը մտածվա՞ծ էր, թե՞ ոչ: Ադրբեջանը, կարծում եմ, որ ճար չուներ, ստիպված էր պատերազմել՝ չհասկանալով, թե ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել: Երբ շախմատ խաղալիս չգիտես  ինչ անես, շախմատի տախտակը վերցնում գետնով ես տալիս»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031