Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերի ու ադրբեջանցիների միջադեպով քրեական գործ չէր հարուցվել, նրանք հաշտվել են. Անդրանիկ Մանուկյան

Մայիս 19,2016 22:02
andranik manukyan

Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հերքեց, թե Ուկրաինայի Լվով քաղաքում նախօրեին հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած միջադեպով քրեական գործ էր հարուցվել:

«Այսօր հանդիպել են հայ եւ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, մարզային ոստիկանապետի մոտ ու պայմանավորվել են հաշտության գալ եւ այդ միջադեպերն այլեւս չշարունակեն»,- Aravot.am-ին ասաց դեսպանը:

Նա ասաց, որ միջադեպը եղել է դեսպանատան անմիջական վերահսկողության ներքո, եւ իրենք ամեն ինչ արել են, որ խնդիրը չխորանա. «Հայաստանի ու Ադրբեջանի մարզիկների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ ես համապատասխան նոտաներ եմ ուղարկել Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությանը եւ համապատասխան կառույցներին` պահանջելով, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Ինչ վերաբերում է մայիսի 16-ին տեղի ունեցած միջադեպին, ապա ես իրավապահների հետ կապի մեջ եմ, համապատասխան մարմինների հետ զրուցել եմ, որ անվտանգության միջոցառումները խստացվեն»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն անցկացվող Կունգ-ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ զանգվածային ծեծկռտուք է եղել հայ եւ ադրբեջանցի մարզիկների ու նրանց համախոհների միջեւ: Արցախցի Դավիթ Պետրոսյանի մեծ առավելությամբ պարտված  Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել հայ մարզիկին, որին միացել են նաեւ ռինգում գտնվող նրա ադրբեջանցի մրցակիցը, ապա  ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները՝ մահակներով:  Միջադեպը շարունակվել է նաեւ մայիսի տասնվեցին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031