Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում դանակահարել են Շիրազունու որդուն

Մայիս 19,2016 21:25

Քիչ առաջ  Գյումրի բժշկական կենտրոնը հայտարարություն էր տարածել, որ «Մայիսի 19-ին, ժամը՝15:00-ին «Գյումրի բժշկական կենտրոն» է ընդունվել սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացի:

Տուժողը՝ 1989 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Գ.Թ.-ն է, որի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք: Հիվանդը վիրահատվել է: Բավարար առողջական վիճակով գտնվում է վիրաբուժական բաժանմունքում»:

Պարզեցինք, որ տուժածը Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած շիրազագետ Արամայիս Շիրազունու որդին է:

Հիշեցնենք, որ Շիրազունին եղել է «Հովհաննես Շիրազի» տուն -թանգարանի գլխավոր հիմնադիրներից մեկը, զբաղեցրել է թանգարանի տնօրենի պաշտոնը, վերջին քաղաքական զարգացումներից հետո նրան հանել էին պաշտոնից, ու նա մինչ ողբերգական վթարը աշխատում էր  որպես ֆոնդապահ. բանաստեղծին պատկանող բոլոր մասունքները, արխիվը նրա հսկողության տակ էր:

Թե ո՞վ է դանակահարել Շիրազունու որդուն, որտե՞ղ, դեռ հայտնի չէ, իրավապահներն այս պահին ճշտում են դեպքի վայրը, հանգամանքները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031