Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյան. «Հայաստանն իր վրայից գցում է Ղարաբաղի համար ողջ պատասխանատվությունը»

Մայիս 19,2016 21:15

Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած ասուլիս-քննարկման ժամանակ պարոն Զուգասզյանը, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Վիեննայում տեղի ունեցած ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո կատարած հայտարարությանը, նշեց. «Թշնամու ջրաղացին ջուր ենք լցնում. թշնամին ագրեսիայի է ենթարկել ԼՂՀ-ն, և միջազգային իրավունքի ճանաչված մարմինը Հայաստանը, որը երաշխավորն է Արցախի, չի կատարում իր պարտականությունները: Ինքը սրանով փաստորեն գցում է իրենից Ղարաբաղի համար ողջ պատասխանատվությունը: Դրանով մենք ասում են, թե չկա ճանաչված մի միջազգային մարմին, որն  իր ձայնը կբարձրացնի ու կասի, որ ագրեսիա է տեղի ունեցել ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: Փաստորեն, ՀՀ-ն դրանից էլ է հրաժարվում»: Ըստ Գարեգին Զուգասզյանի` սա պետական դավաճանություն է և քրեական պատասխանատվության ենթակա:

Պարոն Զուգասզյանը նաև հավելեց, թե Սերժ Սարգսյանն իր հայտարարությունով զրկում է ԼՂՀ-ին ինքնիշխանությունից. «Սերժ Սարգսյանն ասել է, որ Մարտակերտի շրջանի տարածքը նույնպես բուֆերային գոտի է: Սա նշանակում է` ոչ միայն ազատագրված տարածքները, այլեւ ԼՂՀ ինքնավար տարածքները նույնպես բուֆերային գոտում են հայտնվել եւ դարձել առուծախի առարկա: Եթե մինչեւ հիմա մենք գիտեինք, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, որը նույնպես անթույլատրելի պնդում է, այժմ հայտարարում են, որ ԼՂՀ ինքնավար մարզի տարածքն է բուֆերային գոտի: Գիտենք, որ պետության կարեւոր հատկանիշներից է սահմաններ ունենալը, հիմա այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանն ասում է, որ հստակ սահմաններ չունի ԼՂՀ-ն եւ զրկում է սուվերենության իրավունքից»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, հղում կատարելով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե դիրքեր կորցնելու մասին խոսողները թող իրենք գնան այդ դիրքերը ազատագրեն,  նշեց. «Իր ասածի մեջ ճշմարտություն կա. մենք ինքներս` քաղաքացիները, իրենք են առանց իշխանության, կամավորական հիմունքներով գնում ռազմաճակատ,  իրենք են, որ հենց ամսի երկուսի առավոտյան, իմանալով ինչ է կատարվում, անմիջապես մեկնեցին ռազմաճակատ: Բայց Սերժ Սարգսյանի խոսքից երևում է, որ ինքը, լինելով կեղծված նախագահ, կարծես իր ներքին ձայնը իրեն հուշում է, որ  կամ իր հոգեբանության մեջ նստած է, որ ինքը չէ այդ հրաման տվողն ու գերագույն գլխավոր հրամանատարը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031