«Էն օրը տեսա՞ք էն միջադեպը, որ մահակով հարվածում են մեր սպորտսմենին: Ես հիշեցի, որ էդ չոբան ազգ է, առանց մահակի չի կարողանում հարցեր լուծի: Գենետիկ կոդն է էդ ազգի: Մի տեղ ականջ են կտրում, մի տեղ էլ, փոխանակ սպորտսմեն է, ուժով կռվի, դիմել է իրեն շատ հարազատ մեթոդին »,- Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Ադրբեջանի հակահայկական քաղաքականության մասին, ասաց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Համլետ Հարությունյանը:
Նա պատմեց՝ «Ես տեսել եմ, թե նրանք ինչպես են հղի կնոջը, այդ կինը մեր կողքի գյուղում էր, հղի կնոջ փորը ոնց են պատռել, երեխան մեջից հանել: Ես տե՞նց բաներ եմ նրանցից տեսել»:
Երբ հիշեցրինք, որ իր կուսակցական ընկերոջ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին էլ էին պատմում, որ կրակել է հղի կնոջ փորին ու սպանել երեխային, ինչո՞ւ եք թուրքից զարմանում՝ Համլետ Հարությունյանն արձագանքեց. «Ես խնդրում եմ, տենց բաներ մի ասեք, ես նման բան չեմ լսել: Սուրիկ Խաչատրյանը նման բան չի արել: Եթե դատական գործ է եղել, էդ ձեւ չի լինի: Ես թուրքերի մասին եմ խոսում, հայերի մասին չեմ խոսում: Հայերի մեջ էլ կարող է լինի, բայց նրանց մեթոդոլոգիայի մասին է, ձեր օրինակը սխալ էր: Մեզ չի կարելի համեմատել: Համաշխարհային պատմության մեջ չի եղել, որ հային համեմատեն օսմանցու հետ: Բոլորի համար էլ պարզ է հայի կերպարը եւ օսմանցու, թուրքի, թաթարի, մոնղոլի կերպարը: Նրանք համաշխարհային պատմությանը տվել են դաժանության օրինակներ, հայերը տվել են մշակութային, գիտական օրինակները: Ես ազգային հպարտությամբ եմ դա ասում, ու դրա մեջ ոչ թե ես եմ համոզված, այլ առաջադեմ մարդկությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ