Աստանայում այսօր մեկնարկած բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունում, որտեղ խաղարկվում են Ռիոյի օլիմպիական ուղեգրեր, Հայաստանի երկու ներկայացուցիչներից 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը մեկնարկային մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց ուկրաինացի Տատյանա Կոբին եւ հաջորդ փուլում հանդիպելու է Ճապոնիայի ներկայացուցիչ Մադոկա Վադայի հետ:
Աշխեն Հովհաննիսյանը (60 կգ) չկարողացավ հաղթահարել առաջին արգելքը՝ պարտվելով նույնպես ուկրաինուհի Յուլիա Ցիպլյակովային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Անուշ Գրիգորյանի ՖԲ էջի