Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարողականը

Մայիս 19,2016 19:07

Մայիսի 19-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին գլխադասային հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Ռուսլան Իսրայելյանը:

Օրակարգում ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումն էր:

Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ ԼՂՀ նախագահի աշխատակազմը նախորդ բյուջետային տարում աշխատել է խնայողաբար. 2015թ.-ին պետական բյուջեով նախատեսված գումարը կազմել է 501մլն 198 հազ. դրամ, կատարողականը՝ 359 մլն 374 հազ. դրամ կամ նախատեսվածի 72%-ը:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ 2015թ.-ին պետական բյուջեից աշխատակազմին հատկացված գումարը կազմել է 510մլն 841 հազ. դրամ՝ ներառյալ մշտական հիմունքներով խորհրդարանի գործունեության համար պահանջված լրացուցիչ միջոցները, կատարողականը՝ 504մլն 548 հազ. դրամ կամ նախատեսվածի՝ 98,8%-ը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանի ներկայացմամբ 2015թ.-ին աշխատակազմի պահպանման ծախսերի և ծրագրերի իրականացման համար հատկացվել է 754 մլն 236 հազ. դրամ, կատարողականը՝ 727մլն 223 հազ. դրամ կամ նախատեսվածի 96,4%-ը:

Գերագույն դատարանի  նախագահ Նարինե Նարիմանյանի ներկայացմամբ՝  դատական համակարգի 2015թ.-ի բյուջեն կազմել է 555մլն 392 հազ դրամ, փաստացի ծախսը՝ 539 մլն 839 հազ. դրամ կամ  նախատեսվածի 92,2%-ը:

Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ համակարգում 2015թ.-ի պետական բյուջեից հատկացված միջոցների 8,7%-ի տնտեսում է կատարվել: 2015թ.-ի պետական բյուջեից ԼՂՀ դատախազությանը հատկացվել է 519մլն 920հազ դրամ, կատարողականը կազմել է 478մլն986 հազ. դրամ կամ նախատեսվածի 92%-ը:

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հաշվետվության համաձայն՝ 2015թ.-ի պետական բյուջեից համակարգի հատկացումների հաստատված պլանը կազմել է 425մլն 345հազ. դրամ, կատարողականը՝ 391մլն կամ նախատեսվածի 91,9%-ը:

2015թ.-ին պետական բյուջեից վերահսկիչ պալատի պահպանման ծախսերի համար հատկացվել է 139մլն 340հազ. դրամ: Վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանի ներկայացմամբ՝  2015թ.-ի կատարողականը կազմել է 131մլն 400 հազ դրամ կամ նախատեսվածի 94,3%-ը:

Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ներկայացնելով 2015թ.-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, նշել է, որ ինստիտուտին պետական բյուջեից հատկացվել է 46մլն 178հազ. դրամ, կատարողականը կազմել է 44մլն 075հազ. դրամ կամ նախատեսվածի 95,4%-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի ներկայացրած հաշվետվության համաձայն 2015թ.-ին պետական բյուջեից համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման համար հատկացվել էր 255 մլն 262,4հազ. դրամ, կատարողականը կազմել է 233մլն 535,1հազ.դրամ կամ նախատեսվածի 92.6%-ը: Արտահերթ ընտրությունների անցկացման համար կառավարության պահուստային ֆոնդից համակարգին է հատկացվել 1մլն 757,980հազ դրամ, կատարողականը՝ 1մլն 737,180 հազ. դրամ կամ նախատեսվածի 99%-ը:

ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի ներկայացրած հաշվետվության համաձայն 2015թ.-ին պետական բյուջեից ծառայությանը հատկացվել է 103մլն186հազ,դրամ, կատարողականը կազմել է 101մլն 830 հազ դրամ կամ նախատեսվածի 98,4%-ը:

Պատգամավորները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել զեկուցողներին և ստանալ ոլորտային հաշվետվություններին վերաբերող պարզաբանումներ:

ԼՂՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031