Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխըմբռնման հուշագիր՝ ՏԿԶ նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Հայ պետական ծառայողների միություն» ՀԿ-ի միջև

Մայիս 19,2016 18:55

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության միջև այսօր ստորագրվել է Փոխըմբռնման եռակողմ հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը և «Հայ պետական ծառայողների միություն» ՀԿ-ի նախագահ Վաչե Քալաշյանը:

Հուշագրի նպատակն է նպաստել համայնքային ծառայողների հակակոռուպցիոն ընկալման ձևավորմանը, կոռուպցիայի և  կոռուպցիոն ռիսկերի մասին իրազեկմանը` «Ամբողջականության (Integrity) հիմունքները տեղական ինքնակառավարման համակարգում» վերապատրաստման ծրագրի պարբերական իրականացման միջոցով, համայնքային ծառայողների մոտ գործնական հմտությունների խորացմանը, կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության թերությունների և բացերի վերհանմանը, ինչպես նաև  աջակցել համայնքային ծառայողների կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների, մասնավորապես՝ համայնքային ծառայողների և քաղաքացիների միջև ծագած փոխհարաբերությունների որակի բարձրացմանը:

Դավիթ Լոքյանն իր ողջույնի խոսքում վստահություն է  հայտնել, որ  կողմերի սերտ համագործակցությամբ հուշագրի հոդվածներով սահմանված բոլոր գործողությունները իրականություն կդառնան, ինչով կապահովվի նաև ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններում համայնքային ծառայության ոլորտը կարգավորող օրենսդրության բարեփոխման գործընթացի շարունակական բնույթը:   «Կարևորելով ՀՀ համայնքային մարմինների աշխատակազմերի համայնքային ծառայողների մասնագիտական վերապատրաստման գործընթացի կազմակերպումը, հույս եմ հայտնում, որ այն կնպաստի մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը՝ առավելագույնս մոտեցնելով միջազգային չափանիշներին»,-նշել է նախարար Դավիթ Լոքյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել գործընթացին մասնակցելու և օժանդակելու համար:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը հույս է հայտնել, որ համատեղ նախաձեռնությունը կնպաստի կառավարության ջանքերին՝ Հայաստանում իրականացնելու հակակոռուպցիոն ռազմավարությունը և խթանելու արդյունավետ և հաշվետու կառավարում:

«Մենք ունենք շարունակական համագործակցության լավ պրակտիկա քաղաքացիական և համայնքային ծառայության ոլորտի հետ և ուրախ ենք խթանելու կոռուպցիոն ռիսկերի, շահերի բախման, բարեվարքության վերաբերյալ քաղծառայողների գիտելիքները և մեծացնելու քաղծառայողների ներգործությունը՝ պետության կողմից որակյալ և հաշվետու ծառայություններ մատուցելու գործում»,- իր խոսքում նշել է Հայ պետական ծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյանը:

Կողմերը, շնորհավորելով միմյանց հուշագրի ստորագրման կապակցությամբ, փոխգործակցությանը մաղթել են հաջող ընթացք:

ՏԿԶՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031