Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ջավադյան. 2016 թվականին տնտեսական աճը դեռեւս կպահպանվի ցածր մակարդակում

Մայիս 19,2016 18:10

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 19-ին Ազգային ժողովում ներկայացրեց Կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը:

Նա նշեց, որ 2016 թվականին տնտեսական աճը դեռեւս կպահպանվի ցածր մակարդակում, այնուհետեւ կցուցաբերի աճողական վարքագիծ: 2017 թվականից սկսած տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին, իսկ գնաճը կշարունակի ավելանալ աստիճանաբար մոտենալով 4 տոկոս ցուցանիշին:

«Գնահատել ենք, որ 2016 թվականին կշարունակեն պահպանվել տնտեսության վրա հիմնական տնտեսական գործընկեր երկրների անբարենպաստ զարգացումների ազդեցությունը, հումքային, պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակվող գնանկումային միտումները»,- ասաց Արթուր Ջավադյանը:

Ըստ նրա, 2017 թվականի տնտեսական աճը կկազմի 3,5-4,5 տոկոս: Իսկ 2016 թվականի առաջին կիսամյակում կպահպանվի թույլ գնանկումային միջավայր, քանի որ թե՛ ներքին տնտեսությունից, թե՛ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում. «Մենք գնահատում ենք, որ տարեվերջին 12-ամսյա գնաճը 4 ± 1,5 տոկոս տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածի շրջանակայքում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031