Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում մեկնարկել է համայնքային ենթակայության 7 մարզադպրոցների հիմնանորոգման գործընթացը:
Ըստ այդմ, նախատեսվում են ինչպես ներքին հարդարման, այնպես էլ դռների ու պատուհանների նորերով փոխարինման, տանիքների նորոգման, օդափոխության, ջրամատակարարման համակարգերի տեղադրման, սանհանգույցների հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ, որոնց ընթացքը և բարձր որակի ապահովումը վերահսկում են քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությունն ու վարչական շրջանների համապատասխան բաժինները: Մարզադպրոցների հիմնանորոգման այս տարվա ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:
Երևանի քաղաքապետարան