Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, <<Երկրապահ կամավորականների միության>> վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ