Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. Հնարավոր է՝ պատգամավորները խառնել են Կենտրոնական բանկի հաշվետվությունները (Տեսանյութ)

Մայիս 19,2016 17:35

Ազգային ժողովում մայիսի 19-ին Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց ընդդիմադիրիր գործընկերներին, որ ԱԺ-ում քննարկում են Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հաշվետվությունը, ոչ թե տարեկան հաշվետվությունը:

Նա նկատեց, որ պատգամավորները հնարավոր է խառնել են փաստաթղթերը, քանի որ նրանք միաժամանակ են մտել Ազգային ժողով. «Խոսում են տնտեսական պարտքի մասին եւ շատ հոխորտ կոչերով ասում են, որ մեր պետական պարտքն ավելանում է, որովհետեւ մենք վարկ ենք տալիս «Հրազդան ցեմենտին», մենք վարկ ենք տալիս տարբեր տիպի կազմակերպություններին, բայց մոռանում ենք, որ նրանք որեւէ կապ չեն կարող ունենալ մեր պետական պարտքի հետ: Դրանք առանձին առեւտրային բանկեր են, որոնք իրենց գործունեությունն են ծավալում առանձին տնտեսվարող սուբյեկտների հետ»:

Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ եթե ավանդները աճել են, նշանակում է, որ բանկերի եւ Կենտրոնական բանկի նկատմամբ վստահություն կա: Իսկ վարկերի նվազումը, ըստ նրա, պետք է կապել իրավիճակի հետ, որովհետեւ իրավաբանական անձինք եւ տնտեսվարող սուբյեկտները մի պահ դադար են վերցնում. «Սա ժամանակավոր բնույթ է կրում, եւ ես շատ նորմալ եմ համարում, որ մեր իրավաբանական անձինք եւ տնտեսվարող սուբյեկտները շատ զգույշ են: Տնտեսությունը նուրբ է, եւ երբ որ հանկարծ բացթողում ունենան, կարող են ճգնաժամի առջեւ կանգնել: Դրանք բոլորը կարգավորվող երեւույթներ են»:

Պատգամավորը հայտարարեց, որ կարելի էր ավելի լուրջ բաների մասին խոսել, քան զեկույցի ծախսերը. «Ինձ թվում է նման գլոբալ քննարկումների ժամանակ դրանք քիչ ազդեցություն կարող են ունենալ, եւ մենք պետք է ավելի շատ խոսենք արդյունքների մասին: Իսկ այս իրավիճակում, առավել եւս վերջին իրադարձություններից հետո՝ մեր՝ ԵՏՄ մտնելու հետ կապված, պատերազմական իրավիճակից հետո Կենտրոնական բանկը շատ զգույշ դրամավարկային քաղաքականություն է վարում: Եվ այդ քաղաքականության արդյունքում մենք վտանգավոր որեւէ խնդիր չենք հարուցել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031