Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադալյան. «Պետական ապարատը սոցիալական խնդիր լուծելու համար չէ» (Տեսանյութ)

Մայիս 19,2016 17:10

Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պետական ապարատը սոցիալական խնդիր լուծելու համար չէ: Նա նաեւ ասաց, որ ինքը միշտ էլ այն կարծիքին է եղել, որ պետական ապարատն օպտիմալացման կարիք ունի:

Մանվել Բադալյանն ասաց, որ` հենց այդ քանակի պատճառով է, որ պետական ծառայության այսօրվա որակն իրենց չի բավարարում:

Բադալյանի խոսքերով՝ քաղծառայության ոլորտում այսօր կա 7000 հաստիք, որից 700-ը թափուր են, իսկ 6300 մարդ աշխատում է: Ըստ նրա, առաջին հերթին կրճատվելու են այդ 700 թափուր հաստիքները, իսկ գործող հաստիքներից դեռ հայտնի չէ, թե քանի տոկոսն է կրճատվելու, հարցը դեռ քննարկվում է:

Այն հարցին, թե ժամանակին, երբ բացվում էր Քննչական կոմիտեն, այդ կառույցի նպատակահարմարությունը վիճարկվում էր, ասում էին, թե Աղվան Հովսեփյանի համար է բացվում եւ որ այն ոչ պետքական կառույց է, պարոն Բադալյանն ասաց, որ այդ հարցն իրեն չի վերաբերվում:

Մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031