Համացանցում հայտնվել է EgyptAir ավիաընկերության` Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռի կործանման հավանական տեսանյութը: Al Jazeera-ն գրում է, որ տեսանյութը հավաստի է եւ ներկայացնում է հենց A320-ի անկումը, քանի որ այն նկարահանել է Միջերկրական ծովում` աղետի գոտու տարածքում գտնվող նավերից մեկի կապիտանը:
Vesti.ru-ն գրում է` փորձագետները չեն բացառում, որ ինքնաթիռի կործանումն ահաբեկիչների ձեռքի գործն է, քանի որ ինքնաթիռում պայթյուն է գրանցվել հենց օդում, եւ օդաչուները չեն հասցրել աղետի ազդանշան տալ կարգավարներին:
Եգիպտոսի իշխանությունները եւս քննարկում են ահաբեկչության վարկածը: Ընթանում են ինքնաթիռի բեկորների որոնողական աշխատանքներ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ