Թե պետական աշխատակիցներին կրճատելու դեպքում սոցիալական ինչպիսի՞ լարվածություն կառաջանա, գործազրկությունը քանի՞ տոկոսով կավելանա մեր երկրում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի կարող հստակ ասել:
Այսօր պատասխանելով լրագրողների այս հարցադրումներին, պարոն Ասատրյանն ասաց, որ խնդրի բոլոր կողմերը հաշվի առնելով՝ որոշումներն այնպիսին կլինեն, որոնք լարվածություն չեն առաջացնի:
Արտեմ Ասատրյանի կարծիքով՝ պետք է նաեւ աշխատանքների արտադրողականությունը բարձրացնել, իսկ դա նշանակում է, որ համալիր լուծումների դեպքում բոլոր խնդիրները կլուծվեն, եւ որեւէ հարց չի առաջանա:
Հիշեցնենք, որ ապրիլի քառօրյա պատերազմից հետո կառավարությունը որոշել է պետական ծախսերը կրճատել:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Այն հարցին էլ, թե սոցապ ոլորտից քանի՞ աշխատակից կկրճատվի եւ քանի ավտոմեքենա, պարոն նախարարն ասաց, որ 41 մեքենա կկրճատեն, իսկ աշխատատեղերը դեռ պարզ չէ:
Լրագրողները վկայակոչելով զարգացած երկրների պրակտիկան, որտեղ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ երթեւեկում են հեծանիվով, Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին, թե նա կերթեւեկի՞ հեծանիվով, պարոն Ասատրյանն ասաց, որ կարծես թե ամեն ինչ տանում է դրան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ