Երեւանյան «Նոր Դար» պարային համույթը վերջերս Մոսկվայում մասնակցել է XIII Համաշխարհային պարային օլիմպիադային և դրա շրջանակում անցկացվող «Էթնո-ֆոլկ. համաշխարհային հաղթարշավ» մրցույթին:
Ինչպես «Առավոտ»-ին հայտնեց «Նոր Դար» համույթի ղեկավար, պարուսույց Մհեր Պետրոսյանը, համույթի մենապարողներից 10-ամյա Գարիկ Պետրոսյանը, որը XII Համաշխարհային պարային օլիմպիադայի ներկայիս չեմպիոնն է, այս տարվա օլիմպիադայում եւս հաղթող է ճանաչվել:
Օլիմպիադայի եւ մրցույթի մասին մանրամասն կարդացեք տպագիր «Առավոտ»-ի մայիսի 20-ի համարում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարները` Մհեր Պետրոսյանի: