Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարությունը կկրճատի 80-ականների ավտոմեքենաների թիվը (Տեսանյութ)

Մայիս 19,2016 16:36

Առողջապահության համակարգում կրճատվելու է 73 ծառայողական ավտոմեքենա, որոնք, ինչպես կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, հիմնականում 80-ական թվականներից աշխատում են: Դրանց հիմնական մասը մարզերում են:

Այն մտահոգությանը, թե այդ կրճատումներն անելով, հատկապես մարզերում, արդյոք բուժսպասարկման որակը չի՞ տուժի, պարոն Մուրադյանն ասաց, որ կառույցներն էլ միավորելու են եւ փորձելու են այնպես անել, որ մարզերում մեկ ավտոմեքենան կարողանա սպասարկել այդ կառույցները:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ  կառավարության 797 ծառայողական մեքենա կկրճատվի` բացառությամբ Ազգային անվտանգության, քննչական մարմինների, ոստիկանության եւ փրկարար ծառայության մարմինների:
Հարցին, թե թողած ծառայողական շքեղ ավտոմեքենաները, մարզերի 80-ական թվականների մեքենանե՞րն են կրճատում, որոնք շատ անհրաժեշտ են մարզերին, պարոն Մուրադյանն ասաց, որ այնպես են անելու, որ որեւէ աշխատանք իր որակական ցուցանիշով չտուժի:

Անդրադառնալով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու զինվորների խնդրին , որոնց ծնողները պնդում են, որ իրենց երեխաներին տանեն Գերմանիա բուժման, Արմեն Մուրադյանն ասաց, որ ինքը, որպես մասնագետ, դեմ է, քանի որ զինվորների վիճակը թույլ չի տալիս ճանապարհ հաղթահարել, սակայն քանի որ ծնողները պնդում են, նախարարը եւ այլ մարմիններ կաջակցեն` ինչով կարող են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031