Թուրքիայի իշխող` «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի եւ երկրի վարչապետի պաշտոնի հավակնորդը Թուրքիայի ներկայիս տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմն է (լուսանկարում), որն առաջիկայում կփոխարինի Ահմեդ Դավութօղլուին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Յըլդըրըմի անունը կհաստատվի «Արդարություն և զարգացում» կուսակցության` մայիսի 22-ի արտահերթ համագումարում: Հատկանշական է, որ ահաբեկչությունը հովանավորող Թուրքիայի նոր վարչապետը պատրաստակամություն է հայտնել պայքարելու այդ չարիքի դեմ:
Ավելի վաղ հայ փորձագետները կարծիք https://www.aravot.am/2016/05/10/690168/ էին հայտնել, որ Թուրքիայի նոր վարչապետը լինելու է նախագահ Էրդողանի կամակատարը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ