Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարությունում կստեղծվի Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչություն

Մայիս 19,2016 16:27

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչությունը և նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության միջազգային պայմանագրերի բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել իրավական փոխօգնության վարչության և միջազգային իրավական համագործակցության վարչության, կազմակերպական-իրավական վարչությունը բաժանման միջոցով վերակազմակերպել հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության և զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժնի, օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչությունը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել օրենսդրության վարչության:

Որոշմամբ նաև նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության աշխատակազմի գերատեսչական և անհատական իրավական ակտերի փորձաքննության և իրավական ակտերի գրանցման և համակարգման բաժինները միաձուլման միջոցով կվերակազմակերպվեն գերատեսչական իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժնի՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով: Բացի այդ, սոցիալական ոլորտի օրենսդրության և սահմանադրական և վարչական իրավունքի բաժինները միաձուլման միջոցով կվերակազմակերպվեն սահմանադրական իրավունքի բաժնի՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով: Հիմնավորման համաձայն, մասնավորապես՝ նախարարության աշխատակազմի կազմակերպական-իրավական վարչությունը հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության վերակազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկայումս ՀՀ արդարադատության նախարարությունը հանդիսանում է ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականություն մշակող և մեթոդական ղեկավարում իրականացնող մարմին: Ընդ որում` նախարարությունը մշակում և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծեր, իրականացնում է ոլորտային օրենսդրության ուսումնասիրություն, վերլուծություն, առկա բացերի վերհանում և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ, քննարկում այլ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների և այլոց ներկայացրած առաջարկությունները և մատնանշված խնդիրները, ներկայացնում համապատասխան լուծումներ: Այսպիսով՝ կապահովվի ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների առջև դրված` ՀՀ oրենսդրությամբ սահմանված կարգով նպատակների և խնդիրների գործառույթների առավել արդյունավետ և որակյալ իրականացումը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ նախարարությունը գնացել է օպտիմալացման, արդյունավետ կառավարման և միևնույն ժամանակ հաստիքների կրճատման ճանապարհով:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031