Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը Կենտրոնական բանկին առաջարկեց խնայել զեկույցների գունավոր տպագրության վրա

Մայիս 19,2016 16:24

Ազգային ժողովի նիստի ընթացքում մայիսի 19-ին պատգամավոր Թեւան Պողոսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Կենտրոնական բանկի զեկույցի արտաքին տեսքի վրա:

«Մենք մտել ենք մի փուլ, որ մեր երկրում շատ տեղին, բոլորից հնչում է, որ պետք է կարողանանք միգուցե մեր շռայլ կյանքը մի քիչ նվազեցնել, եւ հասկանանք, որ անվտանգության խնդիրներ կան, որոնց համար պետք են ֆինանսական միջոցներ: Իրականում, շատ հաճելի է կարդալ այս շատ սիրուն, գունավոր, յուրահատուկ տպագրական ունակություններով զեկույցը: Բայց եկեք մի բան պարզ հասկանանք՝ նույնիսկ եթե իր արժեքը լիներ 100 դրամ, այդ 100 դրամը կարողանայինք տնտեսել, փոխանցել պետական բյուջե՝ կարեւոր ծախսերի համար, էլի մեզ համար կարեւոր խնդիր է»,- ասաց պատգամավորը:

Թեւան Պողոսյանը նկատեց, որ զեկույցում նշված չէ, թե այն քանի օրինակով է տպվել. «Բայց եթե նույնիսկ սա մեր 131 պատգամավորների համար է, վստահ եմ, որ իմ գործընկերներն ավելի ուրախ կլինեն պարզ թղթի վրա սրանից ստանալ, բայց իմանան, որ այդ տնտեսված գումարը գնում է պետական բյուջե: Երեւի հաջորդ մի քանի տարիներն այդպես անենք: Կգա մի օր, մի ժամանակ, այս շռայլությունը նորից մեզ թույլ կտանք»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031