Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կացարաններով կապահովվեն սոցիալապես անապահով 8 ընտանիքներ

Մայիս 19,2016 16:19

Կացարանի կարիք ունեցող սոցիալապես անապահով 8 ընտանիքներին կացարան և այլ սոցիալական ծառայություններ տրամադրելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ հիմնավորման՝ ներկայումս սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի 27 հասցեում առկա են 7, իսկ Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում` 1 ազատ կացարաններ:

Գործադիրը հավանություն է տվել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին: Ըստ հիմնավորման Հայաստանը Խարտիան ստորագրել է 2001թ. հոկտեմբերի 18-ին և վավերացրել` 2004թ. հունվարի 21-ին: Խարտիային միանալու արդյունքում պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման և դրանց հետ ազգային քաղաքականությունների համաձայնեցման գործընթացի նկատմամբ Եվրոպայի խորհուրդն իրականացնում է վերահսկողություն և մոնիթորինգ, որը հիմնված է պետությունների կողմից տարին մեկ անգամ պարբերականությամբ ներկայացվող ազգային զեկույցների, ինչպես նաև կոլեկտիվ բողոքարկումների համակարգի վրա: Զեկույցը ներառում է տեղեկատվություն 2011-2014 թթ. ժամանակահատվածի վերաբերյալ:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031