Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանի գրասենյակ. Շվեյցարական բանկը օֆշորային հաշվի վերաբերյալ փաստաթուղթ է տրամադրել

Մայիս 19,2016 15:42

Մամուլում տարածված օֆշորային ընկերությունների և շվեյցարական բանկերում հաշիվների վերաբերյալ հրապարակումներին Միհրան Պողոսյանը իր հրաժարականի դիմումում խոստացել էր անդրադառնալ հրապարակավ՝ որպես շարքային քաղաքացի։

Այս ժամանակահատվածում Միհրան Պողոսյանի գրասենյակը ձեռնամուխ է եղել հրապարակման մեջ նշված ընկերությունների վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրման գործին։ Այսպես, օրինակ, մամուլում նշված էր, որ Միհրան Պողոսյանն ունի հաշիվներ շվեյցարական ‘‘LGT’’ բանկում։

Հարցում է ներկայացվել բանկ, որտեղից ի պատասխան հերքվել է թե՛ Միհրան Պողոսյանի, թե՛ վերջին հրապարակումներում իր անվան հետ կապվող Sigtem Real Estates Incorporated, Hopkinten Trading Incorporated, Bangio Invest S.A. ընկերությունների անունով որևէ հաշվեհամարի գոյություն:

Ստորև ներկայացված է բանկի ներկայացուցչի պաշտոնական պատասխանը։

From: Warczyk Richard [mailto:[email protected]]

Sent: Thursday, April 21, 2016 11:47 AM

To: Ognakan <[email protected]>

Subject: RE: Corporate documents

Hello from Geneva,                                        Ողջույն Ժնևից,

Dear Sir,                                                          Հարգելի պարոն,

We do not have such accounts in our files. Մեր փաստաթղթերում նման  հաշիվ չկա։

Best regards.                                                   Հարգանքով՝

Richard WARCZYK | LGT Bank (Switzerland) Ltd. | Managing Director

Phone +4122 318 64 33 | Fax +4122 318 64 50 | Mobile +4179 444 44 47

21, rue du Rhône | 1204 Geneva | Switzerland

[email protected] | www.lgt.ch

Այսպիսով, փաստվում է, որ բանկային հաշիվ չի բացվել, հետևաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի և՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ։ Նշյալ փաստաթուղթը, մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի հետ տրամադրվել է պատկան մարմիններին։

Առաջիկայում կանդրադառնանք նաև Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող մի շարք այլ հարցապնդումներին և իրականությանը չհամապատասխանող հրապարակումներին։

Միհրան Պողոսյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. անհավատ says:

    Իսկ այդ բերված ,,փաստաթուղթը,, իրենից ինչ է ներկայացնում? Պիտի լիներ գոնե հարցում նամակը՝ իր բոլոր տվյալներով – հարցնողն ով է, ինչ հաշվի մասին է խոսքը եւ այլն, որը հնարավորություն կտար ինչ որ բան հասկանալու: Ինչ որ մեկի անունով, ինչ որ սուտ հաշվի մասին կարող ես հարց ուղարկել եւ, թերեւս պատասխան ստանալ որ նման բան չկա: Ամենակարեւորը սակայն – արդյոք տվյալ բանկը իրոք ազատ տեղեկություն է տրամադրում ամեն հարցնողի? Ինչքան հայտնի է, ցանկացած բանկ կոնֆիդենցիալ տեղեկատվություն է տրամադրում միայն իր հաճախորդին, եւ միայն իր հաշվի վերաբերյալ: Եթե դու որեւէ բանկում հաշիվ չունես եւ հաճախորդ չես հանդիսանում, ապա որեւէ հարցում անելու հնարավորություն իսկ չունես: Վերջը, խիստ տարօրինակ պատմություն է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031