«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 20-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Սևանի փող. 1-ին, 2-րդ նրբանցքների, Արին-Բերդի փող. 3-րդ, 5-րդ նրբանցքների, Գորգագործների փող. 21, 26, Եղ.Թադևոսյան փող. 4, 5/2, 13, 13/1, 17/1, Կողբի 20, Կողբի 1-ին փող. 43, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց պող. 13, 41-ից բարձր, Բագրատունյաց 1-ին նրբանցքի 9, Վերին Շենգավիթ թաղ. 10-րդ փող. 19/1 համարների, Ներքին Շենգավիթ թաղամասի ջրամատակարարումը, իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս տարածքներում կդադարեցվի 4-րդից բարձր հարկերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ