Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ թե դիրք, տարածք,  բնակավայր ենք կորցրել, այլ մեր հանրապետության պետական սահմանն է խախտվել». Հադրութի բնակիչ

Մայիս 19,2016 14:56

«Մենք կորցրել ենք տարածքներ, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված պետական սահմանի հատվածներ են»,- Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված սեմինարին դժգոհեց արցախյան պատերազմի մասնակից, ԼՂՀ Հադրութի բնակիչ Մարգարիտա Քարամյանը:

Նա դժգոհեց նաեւ, որ քառօրյա պատերազմում կորցրած տարածքների մասին սկզբնական ժամանակահատվածում չխոսվեց, իսկ հետո պաշտոնական մակարդակով վստահեցրին, որ այդ տարածքները չունեն ռազմավարական ու մարտավարական նշանակություն . «Շատ կարևոր հարց է, բոլորս հասկանանք, որ ոչ թե դիրք, տարածք,  բնակավայր ենք կորցրել, այլ մեր հանրապետության պետական սահմանն է, որը խախտվել է, ճեղքվել է, որի արդյունքում ունենք զոհեր: Այդ տարածքները կորցնելու պատճառով ռմբակոծության տակ են Թալիշը, Մատաղիսը, Մարտակերտը: Այն, ինչ խոսում են, թե  ռազմավարական կամ հոգեբանական նշանակություն չունեն այդ կորուստները, բացառապես սուտ են, որովհետեւ արդյունքում բոլորս հայտնված ենք ռմբակոծության տակ:

Ինչպես են պետական մակարդակով ասում, որ տարածքները մեզ համար նշանակություն չունեն, ո՞նց կարող  է պետական սահմանը նշանակություն չունենալ պետության համար»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031