Բրիտանական Spectator հանդեսն ամփոփել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նվիրված ամենավիրավորական բանաստեղծության մրցույթի արդյունքները:
Հաղթող ճանաչվել է Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը: Sky News հեռուստաալիքը նշում է, որ Թուրքիայի նախագահի մասին քառյակը նախկին քաղաքապետը ներկայացրել է շվեյցարական հրատարակությանը տված հարցազրույցի ժամանակ: Այն վերաբերվել է «Թուրքիայի նախագահի եւ այծի միջեւ ծաղկող սիրուն»: Ջոնսոնը նշել է, թե նա, ով ցանկանում է կոշտ կատակել Էրդողանի մասին, պետք է եվրոպական ցանկացած երկրում դա անելու հնարավորություն ունենա:
Մրցույթում հաղթելու համար Լոնդոնի նախկին քաղաքապետը կստանա հազար ֆունտ ստերլինգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ dailymail.co.uk-ի