Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ջավադյան. Այս պահին արտաքին պարտքի ծավալները վտանգավոր չեն

Մայիս 19,2016 14:05

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 19-ին Ազգային ժողովում անդրադարձավ Հայաստանի արտաքին պարտքին:

«Այս պահին արտաքին պարտքի ծավալները վտանգավոր չեն ե՛ւ օրենքներով, ե՛ւ միջազգային կառույցների եւ փորձագետների գնահատականով: Կարեւորը այդ վարկերի արդյունավետությունն է, եւ կարեւորը հետագայում մեր երկրի հնարավորությունն է սպասարկել այդ վարկերը»,- հայտարարեց նա:

Արթուր Ջավադյանը չի համարում, որ Հայաստանը այսօր ռիսկային գոտում է գտնվում եւ կունենա այլ խնդիրներ. «Իմ կարծիքով՝ այսօր լավագույն վարկային ձեւերը այսպես կոչված on landing ձեւերն են, որոնք հետո պետությունը վերցնում է եւ տրամադրում է համապատասխան ուրիշ մարմինների, որոնցից ակնկալում է հետ ստանալ այդ վարկերը եւ հետ տալ: Այդ գործընթացներն են ամենակարեւորը եւ այդ տիպի վարկեր մենք ունենք, որով կարելի է այդ բեռը դնել բիզնեսի վրա եւ հետո բիզնեսից հետ ստանալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031