Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանն արձագանքել է Ուկրաինայի վերին ռադայի հայտարարությանը: «Ուկրաինան իրավունք ունի դուրս գալ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից (ՖԻՖԱ), եթե սկզբունքորեն չի ցանկանում Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) հետ միասին գտնվել դրա կազմում: Ռադայի հայտարարությունը հիմարություն է եւ հարկավոր է դրան հումորով վերաբերվել», – ասել է ֆուտբոլի լեգենդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ РИА Новости-ի