Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Ջավադյան. Միասնական արժույթի հարցում ԵՏՄ-ում բոլորս բացասական մոտեցում ունենք

Մայիս 19,2016 13:19

Եվրասիական տնտեսական միությունում ամենաակտիվ ոլորտը բանկայինն է: Այս մասին մայիսի 19-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նա նշեց, որ ԵՏՄ-ից դուրս իրենց գործընկերների հետ արդեն ունեն համագործակցության տարբեր ձեւաչափեր. «Ամենակարեւորը՝ մենք նույն լեզվով ենք խոսում, նույն ստանդարտներն են բանկային համակարգում բոլոր երկրներում: Գրեթե բոլոր երկրներում բանկային համակարգում արդեն ներդրված են միջազգային հաշվապահական ստանդարտները, այդ առումով որեւէ խնդիր չկա, համագործակցությունը շատ լայն է: Մեր գործընկերները տարեկան 15 անգամ տարբեր առիթներով գալիս են Հայաստան՝ փորձի փոխանակման համար»:

Արթուր Ջավադյանի խոսքերով՝ որոշ ոլորտներում Հայաստանը առաջ է ԵՏՄ անդամակցող մյուս երկրներից, օրինակ` դրամավարկային քաղաքականությամբ, գնաճի նպատակադրման քաղաքականությամբ, բանկային ֆինանսական վերահսկողության ոլորտում. «Մի հարց կա, որի շուրջ բոլորս ունենք բացասական մոտեցում, դա միասնական արժույթի հարցն է: Այդ հարցի շուրջ բոլորս էլ ամեն ինչ հետաձգել ենք մինչեւ 2025 թվական: Մնացած հարցերով մեր համագործակցությունը շատ սերտ է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031