Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «Մի թերագնահատեք Ալիևին. ՄԳԻՄՈ ավարտած տղա է»

Մայիս 19,2016 13:12

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը, հաշվի առնելով այն փաստը, որ երկու օր առաջ էլ առաջնագծում զինվոր է զոհվել, չի բացառում, որ այս իրավիճակը կշարունակվի անգամ Վիեննայում կայացած` ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո:

«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով դիտարկմանը, որ Վիեննայում որևէ քննարկում չի եղել այն մասին, թե ինչ կլինի Ադրբեջանի հետ, եթե նա խախտի պայմանավորվածությունները, պարոն Քոչարյանն արձագանքեց.  «Քանի որ այդ հանդիպումը չէր ենթադրում բանակցություններ, նման հարցեր չեն էլ քննարկվել: Դրանք ածանցյալ են կոնկրետ այն խնդիրներից, որոնք կստորագրվեն հունիսին, փակագծերը կբացվեն հունիսի բանակցություններին»:

Սակայն Կարեն Քոչարյանը չի բացառում, որ ադրբեջանական կողմը հունիսին գա ու ասի, թե իրենք համաձայն չեն, ավելին, կետեր ունեն ավելացնելու:

Խոսելով Վիեննայի հանդիպումից հետո գրանցված արդյունքների մասին` պարոն Քոչարյանը նկատեց. «Կարևոր է` եռանախագահները ֆիքսել են, որ նոր փաստաթուղթ չի ստորագրվելու և բանակցելու են 1994-95-ի փաստաթղթերի հիման վրա: Կարևոր է նաև այն, որ մեր երեք կետերի հետ եռանախագահները համաձայնել են: Սա ապրիլի պատկերից հետո գոնե ինչ-որ առումով առաջխաղացում էր»:

Այն դիտարկումներին, թե Վիեննայի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նստած դիրքից երևում էր, որ նա ճնշված էր, պարոն Քոչարյանն արձագանքեց. «Մի թերագնահատեք Ալիևին, նա ՄԳԻՄՕ ավարտած տղա է»:

Հարցին` արդյոք ճի՞շտ է այս լարված օրերին բանակի ու բանակի հետ կապ ունեցող գործիչների հասցեին հերյուրանքներ հնչեցնելը, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Ինքս առաջինն եմ կոչ արել, խնդրել, որ զերծ մնան նման բաներից: Բայց մյուս կողմից հիմա հասկանում եմ նաև, որ շատ խնդիրներ գալիս են լռելուց: Ես ինքս երկար ժամանակ ասել եմ, որ բանակն ինձ համար փակ թեմա է, սակայն հիմա հասկանում եմ, որ դա ինչ-որ առումով սխալ է, քանի որ այսօր պարզվում է` կան խնդիրներ, որոնք հենց այդ լռելու հետևանք են»:

Քաղտեխնոլոգի համոզմամբ` այս օրերին հայկական լրատվամիջոցները պետք է լրջորեն հետևեն միջազգային զարգացումներին, թե ով ում հետ հանդիպեց, ինչ երաշխիքներ տվեցին և այլն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031