Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Սոլովյովը վստահեցնում է, որ ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինը «ստացել» է իր հայտարարության համար

Մայիս 19,2016 12:59

Ռուսաստանցի լրագրող, հեռուստատեսային եւ ռադիո հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը վստահեցնում է, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը «ստացել» է իր հայտարարության համար:

Հիշեցնենք, ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, անդրադառնալով Երեւանում եւ Բաքվում առաջացած անհանգստություններին, որ ՌԴ-ն տարիներ շարունակ զենք է վաճառել կողմերին, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն ասել էր. «Այնտեղ դեմագոգիա է սկսվել ահավոր: Չեմ ուզում մատնացույց անել, բայց որոշ քաղաքացիներ իրենց լավ չպահեցին: Պատերազմը սառնասրտություն է պահանջում, ոչ թե ինչ-որ լղոզված քարոզչական փսլինքներ»: Ռոգոզինը նաեւ հայտարարել էր, որ ՌԴ-ն շարունակելու է զենքի վաճառքն իր «ռազմավարական գործընկեր» պետություններ Հայաստանին եւ Ադրբեջանին:

Այս թեման շոշափվեց նաեւ Ռուսաստանի պետական հեռուստա-ռադիո ընկերությունում`հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հայաստանցի մի քանի լրագրողներ այս օրերին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում են գտնվում ԶԼՄ-ների համագործակցության «Նոր հայացք» ծրագրի շրջանակներում:

putin_rogozin

Անդրադառնալով Ռոգոզինի հայտարարություններին, Սոլովյովն ասաց, որ դա խորությամբ չմտածված, պահի ազդեցության տակ արված հայտարարություն էր եւ վստահեցրեց, որ իր այդ հայտարարության համար Ռոգոզինը «ստացել» է: «Ուղղեք փողկապը»,- ըստ Սոլովյովի, Ռոգոզինին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Իսկ կողմերին զենք վաճառել ՌԴ-ն կշարունակի: Դա հաստատեց նաեւ ՌԴ վարչապետը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031