«Իմ կոչն է՝ Մանվել Գրիգորյանից հեռու մնացեք», հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վերջին օրերին գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին հնչող քննադատություններին։
«ՉԻ» – Այստեղ երկու տարբերակ կա՝ գեներալ Մանվելը կամ պատմամշակութային հուշարձան է, կամ ականապատված տարածք։ Երկու դեպքում էլ իսկապես պետք է հեռու մնալ։
Այլ հարց է, որ սովորաբար նման գգուշացումները գրավոր են լինում։ Օրինակ՝ եթե այգու նստարանները ներկում են, կողքը ցուցանակ են դնում՝ «զգույշ, ներկված է»՝ էլեկտրական ենթակայանների դռներին գրություն է լինում՝ «не влезай, убьет» եւ այլն։
Իսկ գեներալ Մանվելի համար ամենահարմարը, բնականաբար, «պահպանվում է պետության կողմից» ցուցանակն է։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում