Վիեննայում կայացած հանդիպման և դրան հաջորդած որոշ զարգացումների շուրջ «168 ժամը» զրուցել է ՌԴ Հումանիտար պետական ինստիտուտի դոցենտ, վերլուծաբան Ալեքսանդր Գուշչինի հետ։
– Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովն արդեն հերքել է, որ Ադրբեջանը Վիեննայում պարտավորություններ է ստանձնել և հայկական կողմի հետ պայմանավորվել վերոնշյալ հարցերի շուրջ։ Սա չի՞ նշանակում արդյոք, որ պայմանավորվածություններն անհուսալի են, և նոր ռազմական գործողությունները սարի ետևում չեն։
– Սա խոսում է այն մասին, որ առաջին հերթին՝ Ադրբեջանի ներքին օգտագործման համար սահմանափակ հաջողությամբ ռազմական գործողությունից հետո, ինչպես նրանք են կարծում, դժվար թե կարողանային հայտարարել որոշակի զիջումների մասին, քանի որ հասարակական կոնսենսուսի տեսանկյունից քաղաքականապես սխալ կլիներ։
Երկրորդ՝ այդ պայմանավորվածությունները ոչ թե համաձայնեցված էին Վիեննայում, այլ բանակցություններն այնպես էին ավարտվել, որ այդ հայտարարությունը չէր հակասում այդ բանակցությունների ելքին։ Բաքուն իրեն դիրքավորում է այնպես, որ հասկանալի դառնա, որ Ադրբեջանի ձեռքերն ազատ են այն իմաստով, որ լարվածության դեպքում նրանք իրենց իրավունք կվերապահեն հերթական հարձակման կամ սահմանափակ գործողությունների համար։
Սակայն չեմ կարծում, որ այդ հանդիպմանը կհաջորդի այնպիսի սուր արձագանք, ինչպիսին ապրիլյան պատերազմն էր։ Բայց կրկնեմ, որ սա վերաբերում է կարճաժամկետ ապագային, քանի որ զարգացումների դինամիկան այնպիսին է, որ դժվար է կանխատեսել, որ իրավիճակը կպահպանվի։ Այստեղ իրավիճակը կարող է փոխվել յուրաքանչյուր պահի, եթե մենք խոսում ենք լավատեսության մասին, ապա դա մի քանի ամսվա հեռանկար է, իսկ հետո արդեն կտեսնենք, թե ինչպիսին կլինեն հաջորդ հանդիպումների արդյունքները։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում