«Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավում» դրամաշնորհային ծրագիրն իրականացնում է «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը: Այդ նպատակով վերջինս ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից ստացել է 24 մլն 311 հազար դրամ:
Նշենք, որ ՀՀ վերահսկիչ պալատը վերահսկողություն է իրականացրել եւ բազմաթիվ խախտումներ հայտնաբերել։ ՎՊ-ն ուսումնասիրել է 2015 թվականի սեպտեմբերի 22-ից մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածը։ Արդյունքում պարզել է, որ ծրագրի ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար ծրագրի համակարգողի եւ ծրագրի հաշվապահի կողմից տնօրենին ներկայացված զեկուցագրերում հարցազրուցավարների, փորձագետների կողմից մատուցված ծառայությունների կատարման հիմնավորումը թերի է. չի երեւում, թե յուրաքանչյուր անձ տվյալ ամսում քանի խորացված, փորձագիտական հարցազրույցներ է անցկացրել եւ քանի ֆոկուս խմբերի մասնակցել։
Ի դեպ, մեկ փորձագիտական հարցազրույցի համար վճարվել է 8000 դրամ, 1 խորացված հարցազրույցի համար՝ 10000 դրամ, 1 ֆոկուս խմբում քննարկում անցկացնելու համար՝ 12 667 դրամ, 1 կլոր սեղանի անցկացման համար՝ 20 000 դրամ։ Բացի այս՝ հարցազրույցները իրականացվել են խմբերով, 1 խմբի մեջ 3 անձ է ընդգրկված եղել։ Մինչդեռ պայմանագրերը չեն նախատեսում խմբակային վարձատրություն։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում