EgyptAir ավիաընկերության` մայիսի 19-ին կորած Airbus A320 ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, ընկել է Միջերկրական ծովը: Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում անելով Եգիպտոսի Ավիացիայի նախարարության իր աղբյուրներին:
«Ինքնաթիռի` ընկնելու վարկածը հաստատվել է»,-Associated Press-ի հետ զրույցում ասել են գերատեսչության ներկայացուցիչները` իրենց անունները չհրապարակելու խնդրանքով: «Ինքնաթիռի ընկնելը հիմնավորվում է այն փաստով, որ այն դեռեւս վայրէջք չի կատարել ոչ մի օդանավակայանում»,-հավելել է աղբյուրը:
Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ սկսվել են ինքնաթիռի բեկորների որոնողական աշխատանքները: Նշենք, որ կորած ինքնաթիռը Փարիզից թռչում էր Կահիրե, ուղեւորների եւ անձնակազմի անդամների թիվը 66 է:
Նախնական տվյալներով, Փարիզ-Կահիրե չվերթի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. այս մասին Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ