Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկազ Բաղմանյան. «Զինվորական առումով էն նշանակությունը չեն ունեցել, որ էնտեղ մենք դիրքը պահենք. «Հայկական ժամանակ»

Մայիս 19,2016 12:32

«ՀԺ»-ի հարցերին է պատասխանել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը։

 – Պաշտոնապես էլ հաստատվեց, որ Թալիշի հատվածում մենք դիրքեր ենք կորցրել ու հիմա այդտեղից ողջ Թալիշը հայտնվել է հակառակորդի «ափի մեջ», այնտեղից են գնդակոծում գյուղը ու այդ պատճառով էլ թալիշցիները չեն վերադառնում իրենց տները։

– Չէ, չէ, տենց չի, մի օր եթե հնարավորություն ունեք, գաք Ղարաբաղ, ես կտանեմ, ցույց կտամ։

– Այդ դեպքում ինչո՞ւ Թալիշի բնակիչները չեն վերադառնում։

– Որովհետեւ էդ գյուղը եւ Մարտակերտը միշտ էլ հակառակորդի կրակի տակ է եղել։ Ընդամենը Թալիշից մինչեւ հակառակորդը մոտավորապես մի 5-6 կիլոմետր է, այսինքն, հրետանային զենքի կրակի տակ է։ Էն ժամանակ չէին կրակում հրետանուց, հիմա սկսել են կրակել։  Հիմա  ժողովուրդը ո՞նց գնա։ Իրենք որ ժամանակ որ ցանկություն ունենան, կարող են գնդակոծել ե՛ւ Տավուշը, Մատաղիսը, ե՛ւ Մարտակերտը, եւ Մարտունու շրջանի մնացած գյուղերը։ Այսինքն, խնդիրը նենց է, եթե իրենք սկսեն կրակել, մենք էլ պատասխան պիտի տանք, չէ՞։ Բայց դե մենք գյուղերի վրա չենք կրակում։

 

Լելե Թեփեի մասին են շատ խոսում, որ մեր կորցրած այդ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի։

– Չէ, չէ, չէ, ռազմավարական նշանակություն չունի։ Հիմնական էդ դիրքերը չպահվող են եղել մեր մոտ։

– Բայց ինչի՞ չենք պահել։

– Զինվորական առումով էն նշանակությունը չեն ունեցել, որ էնտեղ մենք դիրքը պահենք։ Պահել ենք դրա  վերեւի  բարձունքում,  մյուս բարձունքում, իսկ դա թողել ենք, որովհետեւ էդ նշանակությունը չունի զինվորական առումով։ Այ, ապրիլի 2-ից հետո արդեն անցել ենք պաշտպանության, հիմա բոլոր դիրքերը զբաղեցրած են։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031