Արցախյան պատերազմն ու զինծառայողների թեման երբեմն նաեւ շահարկումների առարկա է դառնում։ «Հրապարակի» թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես է հասարակությանը քաջ հայտնի ՀՀԿ-ի տատիկը «Փակ շուկայից» գնված ապրանքներով բեռնված սայլակով մոտեցել շուկայի մոտ կանգնած մի երիտասարդի ու գումար պահանջել։
«Տաքսու փող կտա՞ս էս ապրանքները տուն տանեմ, զինվոր թոռանս պիտի ուղարկեմ»,- ասել է նա։
Երիտասարդը, նայելով սայլակի պարունակությանը, ասել է. «Թոռդ ծառայության ժամանակ կոնյա՞կ ա խմում, հոլանդական պանի՞ր ա ուտում։ Ճոխ առեւտուր չանեիր, որ տաքսու փող մնար»։
Տատիկը, քթի տակ փնթփնթալով, հեռացել է:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում