Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նպատակահարմար ենք համարել, որ Թալիշը հայտնվի ուղիղ նշանառության տակ. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 19,2016 12:21

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն մտքին, որ մենք ունենք 800 հազար հեկտար անվտանգության գոտի, որից կորցրել ենք 800 հեկտարը, հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասել է, թե «տարբեր ժամանակներում դիրքերը փոխվել են՝ նպատակահարմարությունից ելնելով»։

«ՉԻ» – Հա, փաստորեն՝ այդ 800 հեկտարը մենք նպատակահարմարությունից ելնելով ենք կորցրել, այսինքն՝ նպատակահարմար ենք համարել, որ Թալիշը հայտնվի ուղիղ նշանառության տակ։ Մեզ թվում էր, թե թշնամին է հսկայական զոհեր տալով գրավել։ Մի խոսքով՝ Հովհաննես Սահակյանն իր «շեֆի» ասածները լավ չի հասկացել, ու փորձելով նրան «զորակցություն հայտնել»՝ անհեթեթ բան է ասել։

Ինչ վերաբերում է 800 հազար հեկտար անվտանգության գոտի ունենալուն եւ ընդամենը 800-ը կորցնելուն, ապա չգիտես ինչու՝ որեւէ մեկն ուշադրություն չի դարձնում այն փաստի վրա, որ մեր կորցրած 800 հեկտարը «անվտանգության գոտուց» չէր, Մարտակերտի շրջանի տարածք էր:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031