Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. պետք է զերծ մնալ բոլոր տեսակի կրակոցներից, դիվերսիոն հարձակումներից

Մայիս 19,2016 12:13

«Հարաբերական հանգիստ է: Վերջին ժամանակահատվածի հետ համեմատ այսօր ամենաքիչն են եղել կրակոցները»,- այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ըստ նրա` իրենք համագործակցում են Արցախի պաշտպանության բանակի հետ  եւ, ստացված տեղեկատվության համաձայն, բոլոր ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը եւ պատրաստ են իրենց առջեւ դրված պարտականությունները կատարել:

Այն հարցին, թե ինչպես կգնահատեք գեներալ Մանվել Գրիգորյանի պահվածքը, Սեյրան Օհանյանն ասաց, որ տեղյակ չէ Վահան Բադասյանի հայտարարությունից: Պարոն Օհանյանը նկատեց, որ որպես ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը «լուրջ աշխատանքներ է կատարում»:

Անդրադառնալով Վիեննայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ձեռք բերած պայմանավորվածությանը, Սեյրան Օհանյանն ասաց. «Բանակցային գործընթացում հաջողության հասնելու առաջին նախապայմանն արդեն իսկ համապատասխան իրավիճակ ստեղծելն է, վստահության մեխանիզմներ պետք է ստեղծել»:

Ըստ նրա, վստահության մեխանիզմները երկու ուղղությամբ պետք է ձեւավորվեն: Առաջինն ըստ Սեյրան Օհանյանի՝ պետք է զերծ մնալ բոլոր տեսակի կրակոցներից, դիվերսիոն հարձակումներից եւ նաեւ միջազգային հետաքննության մեխանիզմներ իրականացնել: Նախարարի ներկայացմամբ, վերջին բանակցությունների ժամանակ կարծես թե այդ ամենի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել:

Ինչ վերաբերում է բանակում վերջերս մահացած զինծառայողի հոր հայտարարությանը, թե իր որդին, ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանել են, որովհետեւ փորձել է կանխել բանակում բենզինի գողությունը, ապա պարոն Օհանյանը նշեց, որ հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում էլ իրավապահները կզբաղվեն եւ գնահատական կտան: Նա նշեց, որ չունի այդպիսի տեղեկություն, որ բենզինի գողության դեպք է եղել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == Սեյրան Օհանյանն ասաց, որ տեղյակ չէ Վահան Բադասյանի հայտարարությունից: ==
    Ողջ հայ ժողովուրդը տեղյակ է, իսկ ահա, թիվ մեկ պատասխանատուն՝ տեղյակ չէ:
    == Նա նշեց, որ չունի այդպիսի տեղեկություն, որ բենզինի գողության դեպք է եղել: ==
    Սեյրան Օհանյան, եթե դու քեզ նախարար ես համարում, պետք է, որ զոհված շարքային Հովհաննես Պետրոսյանի և նրա հոր՝ Վաչիկ Պողոսյանի հեռախոսազրույցը արդեն տասն անգամ լսած լինեիր և շահագրգիռ հանձնարարականներ տված լինեիր, և ոչ թե կողմնակի անձի կեցվածք ընդունեիր:
    https://www.aravot.am/2016/05/18/693495/
    Դու և քեզ նմանները պնդում են, թե տասնամյակներ շարունակ բանակը թալանել են՝ տեղյակ չենք եղել, սակայն էս երկու ջայլամային պնդումները ցույց են տալիս, որ լավ էլ տեղյակ եք եղել…
    Մենք էլ գիտենք՝ պաշտպանության նախարար ունենք, այնինչ ունենք ապականված իշխանական համակարգի մի պտուտակ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031