Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Դղյակ» խանութի տիրոջ՝ 40-ամյա Գուրգեն Ավետիսյանի սպանության մեջ կասկածելու փաստով ձերբակալվել էր նրա մանկության ընկերը՝ 1976 թվականին ծնված Արմեն Փափազյանը, որը Շիրակի մարզի հարկային տեսչության աշխատակից է: Վերջինս պնդել էր, որ սպանությունը ինքն է կատարել, սակայն, Aravot.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, գիշերը ձերբակալվել է Գյումրիի նախկին պաշտոնյաներից մեկի՝ Արտուշ Մովսիսյանի որդին՝ 1976 թվականին ծնված Արա Մովսիսյանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ գտնվող ռեստորանում, ուր հավաքված են եղել մեծ թվով տղամարդիկ, վիճաբանություն էր ծագել Արա Մովսիսյանի ու Դղյակ» խանութի տիրոջ՝ Գուրգեն Ավետիսյանի միջեւ Արման Փափազյանի պատճառով, սակայն Արմանը չէր սպանել ընկերոջը:
Սպանությունը կատարելու մեջ կասկածվում է Արա Մովսիսյանը, մինչդեռ Արման Փափազյանը իր վրա է վերցնել ծանր այս հանցանքը՝ փորձելով իրավապահներին համոզել, որ հենց ինքն է կատարել:
Ի դեպ, Արա Մովսիսյանի ձերբակալման փաստը հաստատեցին նաեւ ոստիկանությունում՝ հավելելով, որ նա ոստիկանություն է ներկայացել գիշերը, մի քանի օր էլ նրան էին փնտրում: Այս թեմայի շուրջ պաշտոնական այլ պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց. գործը նախաքննության փուլում է:
Կարդացեք նաև
Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ Գուրգեն Ավետիսյանին սպանելու, այնուհետ դին «Դղյակ» խանութի դիմաց տեղափոխելու մասին նախնական տեղեկությունները նույնպես չեն համապատասխանում իրականությանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Արտուշ Մովսիսյանը, սպանության մեջ մեղադրվողի հայրը , նախկին չէ, ներկա պաշտոնյա է , աշխատում է Գյումրու քաղաքապետարանոում, Բալասանյանի խորհրդականն է, ինչու չգիտենք այդ մասին?, 205.000 դրամ աշխատավարձ է ստանում, բայց ինչ խորհուրդներ է տալիս , հայտնի չէ, գուցե օգնեք դա էլ իմանանք
Կարևորն այն է,որ դու էլ նախկինի կողքին ես,ու քեզ պահում են նման մեկնաբանություններ գրելու համար: