Լրահոս
Օրվա լրահոսը

Մեթյու Բրայզա. «Փոխըմբռնման պակաս այն ամենի վերաբերյալ, ինչը համաձայնեցվել է Վիեննայում». «168 ժամ»

Մայիս 19,2016 11:48

Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումն ու ԼՂ հակամարտող երկրների ղեկավարների բանակցություններն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ կարգավորման գործընթացին շատ ավելի բարձր մակարդակ հաղորդեցին; «168 ժամը» զրուցեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հետ։

Այսօր արդեն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, թե Բաքուն չի համաձայնել Կասպրչիկի առաքելության ընդլայնմանը Վիեննայում, այլ միայն իր համաձայնությունն է տվել պահպանել հրադադարը հետագա բանակցությունների համար։ Ստացվում է, որ անմիջապես Վիեննայի հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հրաժարվում է իր պարտավորություններից, ի՞նչ է սա նշանակում։

– Կարծում եմ, որ կա փոխըմբռնման պակաս այն ամենի վերաբերյալ, ինչը համաձայնեցվել է Վիեննայում։ Նման բաներ միշտ են պատահում, սա անսպասելի երևույթ չէ նման հակամարտության ու բանակցությունների դեպքում, Մինսկի խմբի համանախագահների գործառույթը հենց նման իրավիճակների հստակեցումն է. նման հարցերում նրանք պետք է հստակություն մտցնեն և պարզաբանեն, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Վիեննայում, և հասկանան, պարզեն, որ երկու կողմերն էլ նույն կերպ են ընկալում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, որպեսզի չհասկացվածություն չլինի։

Իմ փորձից ելնելով՝ նմանատիպ հայտարարությունները և ստեղծված իրավիճակը ես այդպես կբացատրեի։ Գուցե կան մարդիկ, ովքեր մտածում են, որ Ադրբեջանը հետ է կանգնում իր ստանձնած պարտավորություններից, բայց ես դա չեմ կարող հաստատել կամ հերքել, քանի որ ես չգիտեմ իրականում՝ ի՞նչ պայմանավորվածություններ են եղել, և չգիտեմ իրականում Նովրուզ Մամեդովն ի՞նչ է ասել։

Ուստի այստեղ աշխատանք ունեն ծավալելու համանախագահները, ովքեր պետք է հստակեցնեն, թե ինչ պարտավորություններ են ստանձնել կողմերը:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031