Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը 797 ծառայողական մեքենա կկրճատի

Մայիս 19,2016 11:41

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանին հայտնեց, որ կառավարությունը 797 ծառայողական մեքենա կկրճատի:

Պետության հաշվին երթեւեկելուց չեն զրկվի Ազգային անվտանգության եւ քննչական մարմինների, ոստիկանության եւ փրկարար ծառայության աշխատակիցները:

«Բյուջեից ուղղիղ ֆինանսավորվող մեքենաները կրճատվում են 107-ով, իսկ այդ մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, փակ բաժնետիրական ընկերություններում եւ հիմնադրամներում կրճատվում են 690 ավտոմեքենա: Պետք է նշեմ, որ դրանց մի մասն օգտագործվում է հենց պետական մարմինների կողմից: Առաջարկում ենք ֆինանսների նախարարին հաջորդ կառավարության նիստում ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի պետական բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների նշածս թվի նվազեցումը, ինչպես նաեւ կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերի նվազեցումը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Աշխատակազմի ղեկավարի ելույթից հետո վարչապետը Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց հետեւել, որպեսզի բոլոր այն գործարարները, որոնք ցանկանում են զբաղվել ներկրումներով ապահովվի արդար սկզբունքային, հավասար մրցակցային պայմաններ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031