Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ աշխատակիցները յուրաքանչյուր ամիս իրենց աշխատավարձի 1 տոկոսը փոխանցելու են հիմնադրամին. «Ժողովուրդ»

Մայիս 19,2016 11:37

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներին օգնելու նպատակով նախաձեռնում է հաշվեհամար բացել՝ հրահանգելով ԱԺ մոտավորապես 800 աշխատակիցների յուրաքանչյուր ամիս իրենց աշխատավարձի 1 տոկոսը փոխանցել այդ հաշվեհամարին։

«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ մի քանի հարցեր է ուղղել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին։

– Այս պահին քննարկվում է դրա ձեւաչափը։ Դա կարող է լինել հիմնադրամ, կարող է լինել արհմիության միջոցով, բայց, ամենայն հավանականությամբ, կլինի հիմնադրամ, որտեղ հոգաբարձուների խորհուրդը կլինի յուրաքանչյուր ֆրակցիայից մի հոգի, միգուցե մի հոգի էլ աշխատակազմից։ Մեկ ֆիզիկական անձի անունով, բնականաբար, չի կարող բացվել։

Դրա մասին եղել է հայտարարություն։ Գագիկ Մելիքյանը ելույթ է ունեցել, հայտարարություն է արել, որից հետո խմբակցությունների ղեկավարները միասին քննարկել են, եւ նման որոշում է կայացվել։

Պատգամավորները ե՞ւս պարտավորվել են գումար փոխանցել Արցախում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին։

– Կարող եմ ասել, որ եղել են պատգամավորներ, որ ցանկացել են՝ շատ ավելի մեծ տոկոս գումար փոխանցվի, բայց քննարկման արդյունքում որոշվել է, որ մինիմալը լինի։

Սա լավ պրոցես է, որ պետք է արվի, որովհետեւ այդ մարդիկ, անկախ պետությունը ինչ կանի, պետք է լինեն յուրաքանչյուր քաղաքացու հոգածության ներքո։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031