Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալ ենք Վիտալի Բալասանյանին, բայց Սասունցի Դավթի ժամանակներն անցել են»

Մայիս 19,2016 18:00

Արծրուն Հովհաննիսյանը գտնում է,
որ չի կարելի հերոսացնել ինչ-որ անձանց ու ամեն ինչ վերագրել 1 հոգու

Օրերս մամուլում սկսվեց շրջանառվել, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը մի աննախադեպ հերոսական քայլ է արել՝ ապրիլի 2-ին մեկ գիշերում փոխել է տվել Մարտակերտում բոլոր կրակակետերի ու հրանոթների դիրքերը՝ դրանք փրկելով ոչնչացումից եւ տապալելով Ադրբեջանի ապրիլյան բլից-կրիգ օպերացիան:

Aravot.am-ի հետ զրույցում Արցախից վերադարձած մայոր Արկադի Մանգասարյանն էլ պատմում էր, որ եթե Վիտալի Բալասանյանը չլիներ՝ թուրքը հիմա Ստեփանակերտում նստած կլիներ. «Ինքը հրաման տվեց գնդի հրամանատարին, ասեց՝ ե՛ս եմ վերցնում լրիվ ինձ վրա, Մարտակերտից մինչեւ Ասկերան, Մարտունիի հատվածով խփել ենք прямой наводкой, ոնց ասում են: Էնտեղ թուրքը շատ զորքով հավաքված է եղել: Գրադով լրիվ տվեց ջարդեց թուրքերին: Ինքը լրիվ պարտականությունը վերցրեց իր վրա՝ առանց վերեւների թույլտվության»:

Karabax-2

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ընդհանրապես նման դեպքերում ամեն ինչ վերագրել մեկ հրամանատարի, թեկուզ ամենալավ հրամանատարի՝ սխալ է: Դա որոշ լրատվամիջոցների զգացմունքային գնահատականների հետեւանքն է նաեւ, ինչը եղավ այս կամ այն մարտական գործողությունների վերաբերյալ եւս: Այսպես ֆիքսել ինչ-որ մի հոգու, մի մարդու, ինչ-որ անձանց, հերոսացնել եւ ամբողջ կառավարման բարդագույն գիտական աշխատանքն անտեսել՝ չի կարելի այդպիսի բան: Հրամանատարությունը մեծ շղթա է: Այդ շղթայում ամեն մեկն իր ֆունկցիան է կատարում: Շղթան այնքան լավ է կառուցած, որ Աստված մի արասցե՝ եթե մեկ-երկուսը թերանան, չի փլուզվի այդ սիստեմը: Դա համակարգ է, հարգելիներս, եւ եթե համակարգը լավ չաշխատեր՝ մենք հաջողություն չէինք ունենա: Ես խնդրում եմ ձեզ՝ հարցին այսպես մոտեցեք եւ այդ ասիական Սասունցի Դավթին հերոսացնելը թողեք մի կողմի վրա: Շնորհակալ ենք Վիտալի Բալասանյանին, ինքը շատ կարեւոր գործ է կատարել, եթե համապատասխան նշանակված է եղել, կամ խնդրել են իրեն, որ ինչ-որ աշխատանք անի: Բայց այնտեղ հսկայական հրամանատարական աշխատանք կա: Այդ համակարգն է իր աշխատանքը հստակ կատարել»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ այնպես չի կարող լինել, որ առանց վերեւների թույլտվության ինքը իր մի հրամանով իրավիճակը փոխի, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Իհարկե, էդ Սասունցի Դավթի ժամանակներն անցել են: Այսօր կա բանակ, որ համակարգն է պահում»:

Մեր դիտարկմանը, որ Արցախից վերադարձած զինվորականներն ասում են՝ նա ապրիլյան գրոհի ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման բաներ չի կարելի: Մենք վաղուց ունենք կազմակերպված հստակ գործառույթներ իրականացնող բանակ, որտեղ համակարգն է հաղթում, իսկ համակարգի մեջ թերացողները հեռացվում են»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    «Ասիական Սասունցի Դավի՞թ» էդ ո՞րտեղ ես կարդացել: Երևի գիտես «Սասունցի Դավիթը» թուրքմենական կամ ուզբեկակա նաղլ է: Մեր ամեն մի հերոս զինվոր սնված է Դավթից: Մեր հին ու նոր հերոսները՝ Մոնթեն, Դուշման Վարդանը, Բեկորը, Վիտալի Բալասանյանը, Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը և շատ ուրիշներ Դավթի զարմից են: Իհարկե, մեր հրամանատարների մեջ էլ կան Դավթի զարմից, բայց կան նաև զինվորի հացը գողացող, բանակի հասանելիքը մսխողներ: Այլևս չխոսես «Սասունցի Դավթից», մամուլի խոսնա՛կ, ամոթ է: Ոչ կարգին զինվոր ես, ոչ կարգին լրագրող:

  2. Շողեր says:

    Արծրուն Հովհաննիսյանին ասեք որ իսկական Սասուցի Դավիթները հիմա սահման են պահում ու ինքը էնքան հեռու է որ չի տեսել դրա համար էլ չգիտի որ կան, լավ կանի գնա տեսնի որ էլ նման կերպ չարտահայտվի, էդպես վիրվորել մի ամբողջ ազգի չի կարելի

  3. henri says:

    Ողջմտութիւնը կը պահանջէ որ երբ պատերազմը ընթացքի մէջ է պարկեշտ զինուորականը
    իր ԵՍ-ը պէտք է սառնարան դնէ եւ հոգիով սրտով նուիրուի Հայրենիքի փրկութեան.թող
    պատմութիւնը խօսի ապագային ; Մետալներու բաշխումը – անձնական հարցազրոյցները
    Մեծախօսութիւնները կամայ-ակամայ անլրջութիւն կը յառաջացնեն եւ /ինծի համար/ նոյնիսկ
    կրնան արժէզրկել զինուորին սխրանքը;

  4. ԳՈՀԱՐ says:

    Արծրուն Հովհանիսյան այդ բանակի հիմքը մեր երեխաներն են,երեխաներ որոնց թշնամու համար թիրախ եք դարձրել:Ինչո՞ւ եք նեղվում ճշմարիտ խոսք լսելուց:Տեսանք,թե ինչպես էր ամեն մեկը իր աշխատանքը կատարել, դա մեր ժողովրդից քանի-քանի կյանք խլեց, քանի տան ծուխ մարեց, քանի երեխա որբ մնաց:Դեռևս հարց է, թե բանակից զորացրվելուց հետո ինչ հոգեկան վիճակում կլինեն մեր երեխաները, ինչքան ժամանակ պետք կգա,որ նրանք ուշքի գան:Դե, իհարկե, դա ձեր ցավը չէ,իսկ երկիր պաշտպանելը ձեր ասած <> չէ:

  5. samvel says:

    Վիտալի Բալասանյանը հենց Սասունցի Դավիթի նման էլ գործել է:Իրոք թուրքը կհասներ Ստեփանակերտ, քանի որ հետախուզության, կապի ու տեխնիկական անվտանգության, բանակի սպառազինության պատասխանատուների հանցավոր անգործության արդյունքում օրհասական վիճակ էր ստեղծված և այն տպավորությունն էր ստեղծվում ,որ կենտրոնական հրամանատարությունը չէր տիրապետում ստեղծված իրադրությանը:Այնպես,որ բանակի կառուցվածքի մասին ձեր դասախոսությունը ինչ-որ գրքից վերցրած դրվագ է և բոլորովին կապ չունի այդ ժամանակաշրջանում ստեղծված իրավիճակի հետ:ԵՎ ,եթե այդքան նորմալ էին գործում շղթայի օղակները, ապա ինչու հեռացվեցին ձեր 3 վերադասները:Ամեն ինչ արդարացնում եք, կարծեք այնտեղ եք եղել, դեռ դեպքերին ականատես ,մասնակից սպայի ասածն էլ կակածի տակ եք դնում:Դուք այդպես խոսելու բարոյական իրավունք կարող էիք ունենալ, երբ մամուլի խոսնակի ձեր ֆունկցիան հանձնեիք որևէ բանասեր աղջնակի և հավատարիմ մնալով ձեր մասնագիտական կոչմանը զենք վերցրած լինեիք առաջին գծերում և ոչ թե որսի դաշտերում:
    Կա մի ճշմարտություն ևս ,որը մտածելու տեղիք է տալս:2-3 տար է, ինչ ասվում էր ,թե մի քանի օրով պատերազմ պետք է լինի, երկու կողմերից էլ զոհեր կլինեն, մենք էլ մի քիչ տարածքներ կտանք
    ու ապա՝ հաշտություն կկնքվի:Գուցե երկու կողմերի ղեկավարությունը լավատեղյակ էր , և գուցե այս շղթայի տրամաբանությամբ էր կառուցված այս պատերազմը, իսկ Վիտալի Բալասանյանները ձախողեցին այն:

    • Агаджанян says:

      Нарек Саакян-Վիտալի Բալասանյանի նման ղեկավարներ են մեզ պետք, որոնց դեռ արծաթասիրությունը չի քայքայել:

  6. vahan says:

    ետ սերժը կամ սեյրանը վոր լինեին գիշեր ցերեկ սազը կառնեիր ուղեղներս կբռնաքբարեիր թե տեսեք թե ինչ արեցին փրկեցին իսկ վոր համեստության տիպար ՎԻՏԱԼԻԻ մասին է խոսք գնում բուլդոզեռն առել քլնգում էս ամոթա ամոթ մի հատ մեդալ գոյնե տվեք թե պիտի վոհմակի ներկայացուցիչ լինի վոր հերոսի առժանանա խաղաղ պայմաններում ՀԱՅԻ արյուն թափողը

  7. henri says:

    Վիթալիի մասին շատ խօսելով կարող էք նոյնիսկ վնասել իրեն, յիշեցէք Մոնթէի օրինակը;
    ամէմքս գիտենք դժբախտաբար որ Հայ Բանակի վերնախաւում ամէնքը սուրբեր չեն; բայց մի մոռնաք որ պատերազմը նոր է սկսել . Եթէ տարածքներ պէտք ենք տալ որ միջազգային կեղծաւոր կառոյցները հանդարտին ուրեմն ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐ պէտք ենք ձեռք ձգել ;Եղածին ձեռք դպնալ չկայ;

  8. Համաձայն եմ, կռվի պայմաններում առաջանում է ինքնուրույն գործելու անհրաժեշտություն։ Իսկ այդ ինքնուրույնության համար հրամանատարը պետք է նախօրոք ստանա վերադասի հարկավոր հրամանները։ Նախօրոք, և ոչ թե մարտի ժամանակ։ Վ.Բալասանյանը և նրանք բոլորը, ովքեր վերջին վայրկյանին փոխում էին սեփական դիրքերը, լավ հասկանում էին որ թշնամին էլ ուսումնասիրել ու գրանցել է մեր կրակակետերը։ Իհարկե ամբողջ բանակն ու նրա համակարգը հարկավոր են։ Մեզ վրա էլ բանակն է հարձակվել։ Սակայն եզրակացությունների հանգելը, մարդկային գործոնը ու թաղանդն աշխատակցելը ևս կարևոր է։ Չէ՞։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031