Օրեր առաջ առցանց «Առավոտ»-ում հրապարակված լրագրող, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի հոդվածը ոչ միայն թեժ քննարկման նյութ դարձավ, այլև հաջորդեցին ԵԿՄ ներկայացուցիչների, քաղաքական տարբեր գործիչների հայտարարություններն ու քննադատությունները:
Հիշեցնենք, որ Սուրեն Սարգսյանի հարցազրույցում մարտական խաչի ասպետ, նախկին հրամանատար Վահան Բադասյանը ներկայացնում էր, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել օրեր առաջ Հադրութում՝ գեներալ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ:
«Արձագանքելու բան շատ կա և միևնույն ժամանակ չկա: Ես չեմ ուզում խոսել՝ որպես հասարակական գործիչ, իմ հասցեին հնչած քննադատություններին ու վիրավորանքներին չեմ պատասխանի: Այդ որակին պատասխանելն՝ ինձ համար նույնն է, թե թնդանոթով կրակեմ ճնճղուկների վրա: Ես կատարել եմ լրագրողի իմ աշխատանքը՝ արձանագրելով միջադեպը՝ հայտնի գեներալի մասնակցությամբ:
Ժողովրդական լեզվով ասած՝ իմ քարը ծանր է. երբ հավաքվում ենք ազատամարտիկ ընկերներով, պատվիրատուները սկսում են հայտարարել, որ ես ազատամարտիկ չեմ էլ եղել, քիչ մնա՝ հիմա էլ հայտարարեն, որ ես լրագրող էլ չեմ, «ինչ-որ Սուրիկ» եմ: Այնինչ, իմ լրագրողական գործունեության շուրջ 22 տարիների ընթացքում որևէ մեկը չի կարող ինձ մեղադրել շանտաժի, կեղծ տեղեկատվություն տարածելու կամ պատվեր կատարելու մեջ»,- մեզ հետ զրույցում նշեց Սուրեն Սարգսյանն ու հավելեց, որ կարող է ներկայացնել նաև զինվորների հետ հարցազրույց՝ տեղի ունեցածի մասին:
Կարդացեք նաև
«Կարող եմ նաև ԵԿՄ-ականների հորդորած հարցախույզն իրականացնել Արցախով մեկ՝ Մանվել Գրիգորյանի մասին, հետո ի՞նչ…Այլ երևույթ է ինձ մտահոգում. այն սպասարկուները, որոնք աշխարհացունց մեղադրանքներ ներկայացրեցին, թե կամավորների միասնությունն ենք կոտրում, թե կազմակերպված հանցախումբ է գործում հայտնի գեներալի դեմ, թե թշնամու ջրաղացին ջուր ենք լցնում… բայց հակառակը՝ թշնամու ջրաղացին ջուր ենք լցրել՝ բացասական երևույթների մասին չբարձրաձայնելով, սկսած լրագրողից մինչև կաթողիկոս, երբ Էջմիածնում դաժան ծեծի էր ենթարկվում եկեղեցականը:
Ու մեկ էլ՝ ո՞վ է ձեր հիվանդագին ուղեղները լցրել, որ ԵԿՄ-ն Մանվել Գրիգորյանն է: Երկրապահ ենք ազգովի, և ամենքս մեր պարտականությունները պիտի իմանանք ու կատարենք: Զավեշտալի են տիրոջ ու ծառայի կարգավիճակները: Աստված երկար կյանք տա Մանվել Գրիգորյանին, բաց որոշեք, որ մի բան պատահի, քարե դարի օրենքներով՝ ձեզ տիրոջ հետ պիտի հուղարկավորե՞նք, թե՞՝ չէ: Նաև զարմանալի է հասուն մարդկանց այն կեցվածքը, որ չիմացածը 100 տոկոսանոց պնդում են, թե հնարավոր չի, որ տերը հայհոյած լինի: Այ, սա է քանդել մեր տունը:
Բայց այս թեմային ուզում եմ վերջակետ դնել: Ավելի կարևոր գործեր կան»,-մեզ հետ զրույցում ամփոփեց Սուրեն Սարգսյանը և նշեց, որ առաջիկայում նույնպես շարունակելու է ներկայացնել Արցախում տեղի ունեցող իրավիճակը և նախորդ տարիների բացթողումները:
Կեցցես Վարպետ Սուրեն, մի քանի խոսքով ահռելի բաներ ասեցիր, – ճիշտ ինչպես կռկռացող գորտերի լճակը քար նետես! Երեւի պիտի լռեն՝ եթե գոնե գորտի չափ ուղեղ ունեն:
ինչպես Հայաստանը Սերժ Սարգսյանը չէ, այնպես էլ ԵԿՄ-ն Մանվել Գրիգորյանը չէ: