Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ղարաբաղյան խնդրի համապարփակ կարգավորման կախվածությունը ռուսական գերիշխանությունից. «Ժամանակ»

Մայիս 19,2016 11:18

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ը ջանքեր է գործադրելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման համար և այդ ուղղությամբ ակնկալիքներ ունի հունիսին սպասվելիք Սարգսյան-Ալիև նոր հանդիպումից: Թե ինչ են ենթադրում ԱՄՆ-ը կամ Մինսկի խմբի երեք համանախագահները ընդհանրապես՝ համապարփակ կարգավորում ասելով, հայտնի է Մադրիդյան սկզբունքներ անվան տակ:

Ըստ այդմ՝ Մադրիդյան սկզբունքներ ասվածը, խոշոր հաշվով, պայմանականություն է, որի տակ առկա են իրականության բազմաշերտ խորքեր: Ղարաբաղյան խնդրի համապարփակ կարգավորումը դա Կովկասի խնդրի կարգավորում է: Իսկ Կովկասի խնդիրը ռուսական գերիշխանությունն է, իսկ ավելի շուտ՝ ռուս-թուրքական գերիշխանությունը, որը իր ազդեցությունը պահպանում է անկախ Ռուսաստանի և Թուրքիայի անմիջական հարաբերությունների բնույթից, որովհետև առանցքային մի հարցում նրանք շահընկեր են միշտ՝ Կովկաս թույլ չտալ երրորդ էական խաղացողի մուտք, առավել ևս խաղացողի, որը հավակնում է լինել առաջատար:

ՄՈՒՍԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031